Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կանանց տոնին նվիրված ուսանողական զեկուցումների շարք

2016թ. մարտի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ներկայացվեց Կանանց տոնին նվիրված ուսանողական զեկուցումների շարք, որը նախաձեռնել և կազմակերպել էր Մանկավարժության և հոգեբանության ամբիոնը:

Կանանց տոնին նվիրված ուսանողական զեկուցումների շարք

Միջոցառմանը ներկա էին մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, «Տավուշի ազգային-հայրենասիրական գիտակցության ձևավորում» ՀԿ-ի նախագահ  Արթուր Միրզոյանը, առկա և հեռակա ուսուցման համակարգերի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողներ, հյուրեր:

Կանանց տոնին նվիրված ուսանողական զեկուցումների շարք

Բացման խոսքով հանդես եկավ Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Վ.Բրուտյանը՝ շնորհավորելով կանանց, մայրերի և աղջիկների տոնը, նրանց հղելով գեղեցիկ բարեմաղթանքներ, երջանկություն, պտղաբերություն, ամենայն բարիք:

Ապա ելույթ ունեցավ Մանկավարժության  և հոգեբանության ամբիոնի ասիստենտ, հոգ. գիտ. թեկնածու Դիանա Սարգսյանը՝ ողջունելով միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին, ներկաներին՝ շնորհավորելով կանանց տոնը:

Կանանց տոնին նվիրված ուսանողական զեկուցումների շարք

Այնուհետև  զեկուցումներով հանդես եկան «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության ուսանողները:

«Մանկական վախերի բնութագիրն ու առանձնահատկությունները» թեմայով զեկուցում կարդաց Մերի Արամյանը, «Բարձրագույն մարդկային զգացմունքներ» թեմայով՝  Նարե Ամյանը:

«Անբարենպաստ ընտանիքի ազդեցությունը հանցածին վարքագծի ձևավորման վրա» թեմայով զեկուցում ներկայացրեց Մերի Գևորգյանը, «Անձի հոգեբական անվտանգություն» թեմայով՝ Արուսյակ  Գասպարյանը:

Զեկուցումների շարքն ընդմիջվեց Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, ուսումնական խորհրդատու Վիկտորյա Մելիքսեթյանի գեղեցիկ շնորհավորական խոսքով:

Կանանց տոնին նվիրված ուսանողական զեկուցումների շարք

Այնուհետև զեկուցումներով հանդես եկան Արմինե Բաբայանը («Սիրո ֆենոմեն»), Անի Հարությունյանը («Սթրես»), Լիլիթ Հայրապետյանը («Աֆեկտ») և Մինավարդ Մելիքբեկյանը («Ընտանիք»):

Վերջում շնորհավորական խոսք ասաց «Տավուշի ազգային-հայրենասիրական գիտակցության ձևավորում» հասարակական կազմակերպության նախագահ  Արթուր Միրզոյանը: