Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԹԱԴԵՎՈՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100- ԱՄՅԱԿԻՆ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԹԱԴԵՎՈՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100- ԱՄՅԱԿԻՆ

2017 թ.-ի սեպտեմբերի 28-29-ը Երևանի պետական համալսարանի սոցիալտնտեսական աշ­խարհագրության ամբիոնը կազմակերպում է հանրապետական գիտաժողով նվիրված ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի նախկին վարիչ, պատ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Թադևոս Խաչատուրի Հակոբյանի ծննդյան 100- ամյակին:

 Գիտաժողովը կունենա թեմատիկ հետևյալ ուղղությունները.

  1. Թադևոս Խաչատուրի Հակոբյանի գիտական ժառանգությունը
  2. Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական ուսումնասիրությունները,
  3. Հայաստանը հայ և օտարերկրյա հեղինակների պատմական քարտեզներում,
  4. Հայաստանի պատմաաշխարհագրական ուսումնասիրությունները,
  5. Հայաստանի երկրագրական ուսումնասիրությունները,
  6. Հայաստանի բնակչության և բնակավայրերի պատմաաշխարհագրական ուսումնասիրությունները,
  7. ՀՀ մարզերի, տարածաշրջանների, սահմանամերձ  և բարձր լեռնայինտարածքների սոցիալ-տնտեսական զարգացման ժամանակակից հիմնախնդիրները,
  8. Տարաբնակեցման, վարչատարածքային բաժանման և տարածքային կառավարման հիմնախնդիրները ՀՀ-ում,
  9. Զբոսաշրջության և ռեկրեացիայի տարածքային կազմակերպման ու զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում:

Գիտաժողովին ներկայացվող հոդվածների պահանջներն են.

  • Բխեն թեմատիկ ուղղություններից,
  • Պարունակեն սպառիչ տեղեկություններ հեղինակ(ներ)ի մասին (ազգանուն, անուն, հայրանուն, գիտականաստիճան, կոչում, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար),
  • Հայերենը Sylfaen, ռուսերենը և անգլերենը՝ Times New Roman տառատեսակով (տա­ռաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1,5, ձախից՝ 3 սմ, աջից՝ 1.5 սմ, վերևից՝ 2 սմ, ներքևից՝ 2 սմ, հղումները՝ տեքստում, թեման՝ մեծատառ,տառաչափը՝ 14),
  • Ունենան հիմնաբառեր, ամփոփում՝ անգլերեն և ռուսերեն,
  • Վերոնշյալ չափանիշներով չգերազանցեն 10 էջ ծավալը,
  • Երաշխավորված լինեն տպագրության համապատասխան գիտական ստորաբաժանման կողմից,
  • Տողի մեջտեղից շեղատառերով տպել զեկույց իվերնագիրը, որից 2 ինտերվալ ներքև՝ հեղինակի ազգանուն ու անունը, գիտական աստիճանը և կոչումը, հաջորդ տողում կազմակերպության անվանումը: Այնուհետ, 2 ինտերվալ, խորքից տեքստը:

Նշված պահանջներին չբավարարելու դեպքում գիտաժողովի կազմակերպիչները կարող են հոդվածը չընդգրկել տպագրվող ժողովածուում:

Գիտաժողովին մասնակցել ցանկացողները հոդվածները մինչև 2017 հուլիսի 25-ը պետք է ուղարկեն հետևյալ էլեկտրոնային հասցով margarit@ysu.am կամ chikmarg@mail.ru, հոդվածի ձեռագրի մեկ օրինակ հանձնել ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոն (թիվ 509 սենյակ):

Մանրամասների համար կարող եք զանգահարել 060-710-445 քաղաքային և 094-769-669, 091-490-031, 098-677-997 բջջային հեռախոսահամարներով:

Գիտաժողովի մասին կարող եք տեղեկանալ նաև ysu.am (Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ) հասցեով:

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

Աղբյուրը՝ http://www.ysu.am