Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամների հանդիպումը Իջևանի վարժարանի ու ավագ դպրոցի սաների հետ

2015թ. ապրիլի 10-ին և 13-ին մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները հանդիպեցին Իջևանի վարժարանի ու ավագ դպրոցի սաների և ուսուցիչների հետ:

Հանդիպումների նպատակը ավարտական դասարանների աշակերտների հետ «Մեծ Եղեռն»-ի «Նեմեսիս»-ի և «ՀԱՀԳԲ»-ի մասին զրույց-քննարկումներ անցկացնելն էր:

Աշակերտները բավականին տեղեկացված էին այս թեմաներից և քննարկման ընթացքում արտահայտեցին հետաքրքիր կարծիքներ:

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները ներկայացրին նաև իրենց ծավալած գործունեությունը, խոսեցին ակումբի առաջիկա պլանների մասին, ընդունեցին նոր առաջարկություններ աշակերտների կողմից:

Հանդիպումից հետո թե՛ աշակերտներից, թե՛ ուսուցիչներից ակումբի շարքերը համալրելու ցանկություն արտահայտեցին:

Ըստ այդմ` որոշվեց վարժարանի և ավագ դպրոցի ուսուցիչների ու աշակերտների համար ստեղծել ակումբականների նոր խմբեր: