Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տուրիզմի մասնագետ Տավուշի մարզում “Տուրիզմի տեղեկատվական կենտրոնի” կառավարման համար

“Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն” ՀԿ-ն փնտրում է տուրիզմի մասնագետ “Տուրիզմի տեղեկատվական կենտրոնի” գործունեությունը իրականացնելու, տարբեր կառույցների, բիզնեսների ու Տավուշում, ինչպես նաև Հայաստանում տուրիզմում ներգրավված կազմակերպությունների հետ կապեր ձևավորելու համար:

Տևողությունը` 25.01.2015 -01.12.2015, հնարավոր երկարացմամբ:

Վայրը` Իջևան, Տավուշի մարզ:

Պատասխանատվությունը`

ա) Աջակցել մարքեթինգային նյութեր պատրաստելուն,

• Հավաքել տեղեկատվություն տուրիստական փաթեթների համար,

• Հավաքել տեղեկատվություն տեղական տուրիստական կառույցների մասին,

• Մշակել նյութեր էլ.կայքի համար,

բ) Կազմակերպել սեմինարներ, վերապատրաստումներ ու աշխատանքային հանդիպումներ,

գ) Աջակցել ՀԿ-ի կողմից նախատեսվող ուսումնասիրությունների իրականցմանը,

դ) Իրականացնել ՀԿ-ի կողմից հանձնարարաված աշխատանքները:

Պահանջվող որակավորումը`

− Բարձրագույն կրթություն, ցանկալի է տուրիզմի ոլորտում,

− 3 տարվա աշխատանքային փորձ,

− Ցանկալի է ծրագրերի իրականացման փորձ, հատկապես վերլուծությունների, ուսումնասիրությւնների ու հաշվետվությունների պատրաստման առումով,

− Լսելու, գրելու և հաղորդակցվելու մեծ հմտություններ,

− Հմտություններ տեղական, ազգային և միջազգային գործընկերների հետ աշխատելու ոլորտում,

− Մոտիվացված անհատ բարձրորակ աշխատանք կատարելու առումով,

− Հայերենի գրագետ իմացություն,

− Անգլերենի ու ռուսերենի գիտելիքներ,

− Համակարգչային գրագիտություն:

Աշխատավարձը` Մրցակցային` աշխատանքային փորձի վրա հիմնված:

Դիմելու գործընթացը` Բոլոր համապատասխան որակավորում ունեցող թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրությունը և մոտիվացիոն նամակը ուղարկել պրն. Հովհաննես Ղահրամանյանին, hov_hannes@yahoo.com:

Դիմումների ներկայացման ժամկետները` դեկտեմբերի 17, 2014 – հունվարի 15, 2015: