Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

“Technology and Science Dynamics” ընկերության ներկայացուցիչների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2016թ. մարտի 14-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին  “Technology and Science Dynamics” ընկերության ներկայացուցիչները՝ “Technology and Science Dynamics”, “New Technology Education Fund (NTEF) Armenia” ընկերությունների հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը, նախագծերի համակարգող Շուշանիկ Վարդանյանը, մենեջեր Արփինե Ամիրյանը:

“Technology and Science Dynamics” ընկերության  ներկայացուցիչների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

 

Այցելության հիմնական նպատակն էր համագործակցել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ՝ ուսանողներին ընդգրկելու մարզում ստեղծվելիք Մերգելյան ակումբի գործունեության մեջ, հետագայում նրանցից լավագույններին ապահովելու աշխատանքով:    

Նախ՝ տեղի ունեցավ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանի հետ հանդիպում, որի ընթացքում “Technology and Science Dynamics” ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը ընդհանուր գծերով ներկայացրեց իրենց կազմակերպության գործունեությունը, նպատակը, խնդիրները: Պարոն Շաքարյանը մասնավորապես նշեց, որ “TSD”-ն գիտահետազոտական ընկերություն է, որն զբաղվում է բարձր տեխնոլոգիաների արտադրությամբ: Գիտահետազոտական ծրագրերի շրջանակներում ընկերությունը ձևավորել է «Երիտասարդ հետազոտողների Մերգելյան ակումբ», պլանավորվել է Տավուշի մարզում ևս ձևավորել համապատասխան ակումբ և նրա դասընթացներում ընդգրկել մարզի հիմնական բարձրագույն ուսումնական հաստատության՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին:

Մասնաճյուղի տնօրենը ներկայացրեց ՀՀ հյուսիսարևելյան տարածաշրջանում կրթական և գիտամշակութային գործունեություն իրականացնող ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առաքելության, գործող ֆակուլտետների ու մասնագիտությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն, ուրվագծվեցին համագործակցության եզրերը:

“Technology and Science Dynamics” ընկերության  ներկայացուցիչների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Որպես համագործակցության առաջին քայլ՝ մասնաճյուղի տարբեր մասնագիտությունների (գլխավորապես բնագիտական ուղղվածության) ուսանողների հետ իրականացվեց սեմինար-քննարկում, որի ընթացքում նախաձեռնության պատասխանատուները ներկայացրին իրենց կազմակերպությունը, նրա գործունեության հիմնական ուղղությունները, թողարկվող արտադրանքները («Արմթաբ», «Արմֆոն» բրենդներ և այլն), ցուցադրեցին դրանց մասին պատմող տեսահոլովակներ:

“Technology and Science Dynamics” ընկերության  ներկայացուցիչների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Ուսանողներն ուղղեցին իրենց հետաքրքող հարցերը, ստացան լիարժեք պատասխաններ:

“Technology and Science Dynamics” ընկերության  ներկայացուցիչների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

 “TSD” գիտահետազոտական ընկերության ներկայացուցիչների կողմից առաջարկվեց հետաքրքրված ուսանողներից ձևավորել նախնական խումբ և իրենց արտադրամասերի ու Մերգելյան ակումբի գործունեությանը մոտիկից ծանոթանալու նպատակով կազմակերպել ճանաչողական այց:

“Technology and Science Dynamics” ընկերության  ներկայացուցիչների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ