Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գիտական խորհրդի նիստում

2014թ. հունիսի 28-ին ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ Գիտական խորհրդի նիստ, որը նախագահում էր մասնաճյուղի գիտական խորհրդի նախագահ, տնօրեն Ս.Ա. Առաքելյանը:

Գիտական խորհրդի նիստում

 

Նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի` 2014թ. բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա և հեռակա ուսուցման ամփոփիչ ատեստավորման արդյունքներին, 2014-15 ուստարվա մասնագիտությունների ցանկին, ԵՊՀ ԻՄ-ի կազմում կառուցվածքային փոփոխություններին, ԵՊՀ ԻՄ-ի զարգացման ռազմավարական ծրագրի կատարման ընթացքին, ԵՊՀ ԻՄ-ից ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ 2014թ. հարցման արդյունքներին վերաբերող մի շարք հարցեր:

Գիտական խորհրդի նիստում

 

Նախ ըստ մասնագիտությունների ներկայացվեցին ԵՊՀ ԻՄ-ի` 2014թ. բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա և հեռակա ուսուցման ամփոփիչ ատեստավորման արդյունքները, կատարվեց համեմատական վերլուծություն:

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների կողմից տրված կարծիքներին և առաջարկներին, դիտարկվեցին թերություններն ու առավելությունները:

ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը Կիրառական արվեստի ֆակուլտետում արձանագրված առաջընթացի կապակցությամբ նշեց, որ կարելի է անդրադառնալ այդ ֆակուլտետում մագիստրատուրան բացելու խնդրին:

Ինչ վերաբերում է ուսանողների` այլալեզու գրականությունից քիչ օգտվելու հանգամանքին, Ա. Գրիգորյանը փաստեց, որ Մայր բուհում ևս առկա է այդ խնդիրը, որը լուծելու համար նախատեսվում է գոնե մեկ առարկա դասավանդել օտար լեզվով:

Գիտական խորհրդի նիստում

 

ԵՊՀ ԻՄ-ի` 2014-15 ուստարվա մասնագիտությունների ցանկի կապակցությամբ ներկայացվեց ԿԳՆ-ի կողմից առաջադրված մասնագիտությունների նոր ցանկը, որտեղ չկան մասնաճյուղում գործող որոշ մասնագիտություններ, հանձնարարվեց համապատասխան ստորաբաժանումներին այդ ուղղությամբ մշակել արդյունավետ ռազմավարություն:

Պրոռեկտոր Գրիգորյանը նշեց, որ բուհերի դիմորդների թիվը նվազում է, մրցակցությունը բարդանում է, ուստի պետք է հստակեցնել այդ ուղղությամբ ռազմավարությունը, ուշադրություն դարձնել հեռակա ուսուցման որակի վրա, քանի որ հեռակա ուսուցման դիմորդների թիվը տարեցտարի աճում է:

Որոշվեց սեպտեմբերյան գիտխորհրդի նիստի օրակարգում ընդգրկել հեռակա ուսուցման որակի հետ կապված հարց: ԵՊՀ ԻՄ-ի կազմում որոշվեց կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները.

  • Լուծարել Ընդհանուր ֆիզիկայի, Անտառագիտության, Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնները:
  • Ձևավորել Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոններ,
  • Գծանկարի և գունանկարի ամբիոնը վերանվանել Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոն, Դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնը` Դեկորատիվ կիրառական արվեստի և դիզայնի ամբիոն, Պատմության և քաղաքագիտության ամբիոնը վերանվանել Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոն:
  • Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի պարտականություններից ազատել Ա. Ցուցուլյանին և նրան նշանակել Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար:
  • Կիրառական արվեստի ֆակուլտետեի դեկանի պարտականնություններից ազատել Կ.Այվազյանին և նրան նշանակել Վարչատնտեսական վարչության պետ:
  • Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Մ.Զաքարյանին:
  • Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Ա.Մարգարյանին:

Քննարկելով ԵՊՀ ԻՄ-ից ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ 2014թ. հարցման արդյունքները` առաջարկվեց հարցումներ անել նաև ԵՊՀ-ում ուսումը շարունակող մեր ուսանողների շրջանում, առանձնացնել առկա և հեռակա ուսուցման հարցումները և վերլուծությունները: