Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Դասընթաց՝ Իջևանում. «Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով»

Դասընթաց՝ Իջևանում. «Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով»

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)–Հայաստանը հրավիրում է «Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով» թեմայով դասընթացին, որը կվարի ՀՌԿԿ-Հայաստանի տվյալների հավաքագրման ծրագրի ղեկավար Նաիրա Վարդանյանը:

Օրը՝

30-ը հունիսի, 2017

Ժամը՝

13:00-16:00

Վայրը՝

ք. Իջևան, Անկախության փող. 60 (Անկախության 1 շենքի դիմաց), Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հյուսիսային մասնաճյուղ

Լեզուն՝

Հայերեն

Դասընթացը կազմակերպվում է ԵՀՀ հյուսիսային մասնաճյուղի աջակցությամբ՝ Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը ծրագրի շրջանակում:

Նկարագրությունը

Մասնակիցները կծանոթանան SPSS ծրագրային փաթեթի հնարավորություններին, կսովորեն ներմուծել տվյալները, նախնական վերլուծություն կատարել, կոդավորել և վերակոդավորել տվյալները, ինչպես նաև ստեղծել նոր փոփոխականներ ու պատկերավոր ներկայացնել դրանք: Նախատեսվում է նաև մասնակիցներին ներկայացնել փոփոխականների միջև կապերի բացահայտման ձևերը:

Ու՞մ համար է

Դասընթացը նախատեսված է տվյալադարաններով (database) և դրանց մշակման ծրագրային փաթեթներով հետաքրքրված անձանց համար: Տվյալների հետ աշխատանքի փորձը ցանկալի է:

Դասընթացավարի համառոտ կենսագրությունը

Նաիրա Վարդանյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան: ԵՊՀ քաղաքագիտության բաժնի հեռակա ասպիրանտ է: Նրա հրապարակումները վերաբերում են առավելապես քաղաքական կողմնորոշմանը և սոցիալական կապիտալին: Աշխատել է Կովկասի ինստիտուտում, ղեկավարել է Հայ-ռուսական համալսարանի բիզնես կենտրոնի Խորհրդատվության և դասընթացների բաժինը, դասավանդել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում և Տուրիզմի և սերվիսի ռուսական պետական համալսարանում:

Մասնակցության կարգը

Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել  հայտը մինչև հունիսի 27-ը: Ընտրության արդյունքների մասին կտեղեկացնենք էլ. փոստով հունիսի 28-ին: Հարցերը կարող եք ուղղել event@crrc.am էլ. հասցեով՝ վերնագրում նշելով SPSS_training:

ՀաՄաՏեղ ծրագրի մասին

ՀաՄաՏեղ ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման առաջնորդությամբ վեց ՀԿ-ներից բաղկացած համընկերության կողմից: Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային ներգրավվածությունը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացում: ՀաՄաՏեղ ծրագրին մանրամասն ծանոթանալու համար հետևեք այս հղմանը:

Աղբյուրը՝ http://www.crrc.am