Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր ուսանողների ճանաչողական այցը Իջևանի գինու և կոնյակի գործարան

2015-16 ուստարվա երկրորդ կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ի «Տնտեսագիտության Տեսություն»  մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները «Ձեռնարկության էկոնոմիկա» դասընթացի շրջանակներում ճանաչողական այց կատարեցին Իջևանի գինու և կոնյակի գործարան:

Ուսանողներին ուղեկցում էր Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս, ուսումնական խորհրդատու Անուշ Սարիբեկյանը:

Մեր ուսանողների ճանաչողական այցը Իջևանի գինու և կոնյակի գործարան

Բարձր մակարդակով կազմակերպված ճանաչողական այցի ընթացքում ուսանողներին դիմավորեց կազմակերպության տեխնոլոգ, շշալցման պատասխանատու Գոհար Թամամյանը:

Մեր ուսանողների ճանաչողական այցը Իջևանի գինու և կոնյակի գործարան

Նա ուսանողներին  ներկայացրեց արտադրության կազմակերպման գործընթացը,  արտադրական տեխնոլոգիաները, մթերող սարքավորումները, հոսքագծերը, խմիչքների տեսակները, կազմակերպության  ստեղծման  պատմությունը  և  զարգացման  հեռանկարները: Նա նշեց նաև, որ կատարվում են կառուցողական աշխատանքներ, որոնց արդյունքում ավելի շատ խաղող կմթերվի, և կբարելավվի գինու կայունությունը:

Մեր ուսանողների ճանաչողական այցը Իջևանի գինու և կոնյակի գործարան

Ուսանողներն այցելեցին գինու և կոնյակի մառաններ, իմացան, թե ինչ տեսակի գինիներ են պահվում կարասներում, ինչքան է դրանց հնությունը, և որ երկրներ են դրանք արտահանվում:

Մեր ուսանողների ճանաչողական այցը Իջևանի գինու և կոնյակի գործարան

Մեր ուսանողների ճանաչողական այցը Իջևանի գինու և կոնյակի գործարան

Ճանաչողական էքսկուրսիայի ընթացքում  ուսանողները տեղեկացան ոչ միայն արտադրության պրոցեսին և դրա հետ կապված խնդիրներին, այլև իմացան, որ գործարանն ընդլայնել է տեսականին. գինուց և կոնյակից բացի՝ առաջարկում է շուկային օղի և պահածոներ: Արտահանելու նպատակով նմուշներ են ուղարկվել Չինաստան և Ճապոնիա:

Վերջում մեր ուսանողները հնարավորություն ունեցան ներկա գտնվելու օղու շշալցման գործընթացին: