2012թ. հոկտեմբերի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հյուրընկալվել էր Դոնեցկի ազգային համալսարանի պատվիրակությունը:
Այն գլխավորում էր Ուկրաինայի ազգային հերոս, ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Դոնեցկի համալսարանի պատվավոր ռեկտոր Վլադիմիր Պավլովիչ Շևչենկոն:
Հյուրերը նախ ծանոթացան ՀՀ Տավուշի մարզի պատմամշակութային հուշարձաններին, եղան Գոշավանքում:
Մասնաճյուղում նրանց պատվին կազմակերպվեց բացօթյա ցուցահանդես՝ Կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտների բազմաժանր ստեղծագործություններով:
Հյուրերն անչափ տպավորված էին իջևանյան գողտրիկ բնության գրկում հիմնված մասնաճյուղի գործունեությամբ, որն էլ հիմք դարձավ ապագա համագործակցության համար: Նրանք ներկայացրին ԵՊՀ ղեկավարության հետ մշակած մագիստրատուրայում սովորող ուսանողների փոխանակման ծրագիրը, որտեղ կընդգրկվեն նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի շրջանավարտները:
Համագործակցության նպատակով ԵՊՀ ԻՄ տնօրեն Ս.Առաքելյանը և Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ն. Խուդավերդյանը հրավիրվեցին Դոնեցկի ազգային համալսարան:
Հյուրընկալության ավարտին Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողները հյուրերին նվիրեցին իրենց աշխատանքներից: