Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՀԱՄԱՏԵՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

ՀԱՄԱՏԵՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ  ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

Ծրագրի նպատակները եւ հիմքը

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնը» որպես գլխավոր գործընկեր, ներկայումս իրականացնում է «Երիտասարդների զբաղվածության ընդհանուր հիմնախնդիրների լուծումը միջսահմանային զբոսաշրջության զարգացման միջոցով» միջսահմանային ծրագիրը Վրաստանի եւ Հայաստանի միջեւ՝ վրացական եւ հայկական կազմակերպությունների համագործակցությամբ: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ ԵՄ-ի Արեւելյան Գործընկերության Տարածքային համագործակցության ծրագրի շրջանակներում:

Ծրագրի նպատակն է բարելավել համապատասխան համայնքների սոցիալ-տնտեսական վիճակը, որտեղ նրանք ունեն սոցիալական խնդիրներ, հետեւաբար նաեւ դրա հիմքում ընկած գործազրկություն: Ծրագրի թիրախային շրջաններն են Հայաստանի Տավուշ եւ Վրաստանի Քվեմո Քարթլի շրջանները:

Ծրագրի ընդհանուր նպատակը փոխադարձ համագործակցությամբ Տավուշ եւ Քվեմո Քարթլի սահմանակից շրջաններում կենսապայմանների բարելավումն է:

Էքսկուրսավարության նախագծի նկարագիր

Հայաստանի Տավուշի մարզի երիտասարդ աշխատուժի համար Էքսկուրսավարության թեմայով համատեղ վերապատրաստման դասընթացները կազմակերպվում են «ԴԵՀԿ» ՀԿ-ի կողմից՝ «Երիտասարդների զբաղվածության ընդհանուր հիմնախնդիրների լուծումը միջսահմանային զբոսաշրջության զարգացման միջոցով» հայ-վրացական ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից՝ Եվրոպական Միության Արեւելյան Գործընկերության Տարածքային Համագործակցության ծրագրի շրջանակներում:

Այս ծրագիրը կենտրոնանում է երիտասարդ աշխատուժի համար էքսկուրսավարության թեմայով մասնագիտական դասընթացներ անցկացնելու վրա: Սահմանամերձ շրջանների երիտասարդների համար մասնագիտական վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու համար կիրականացվի մասնակիցների հավաքագրում եւ ընտրություն: Այս մասին հավելյալ տեղեկատվություն կտարածվի գործընկեր ՀԿ-ների եւ այլ հնարավոր գործընկերների ու ուղիների միջոցով:

Դասընթացները  կբաժանվեն երկու մասի.

– 2 զուգահեռ 3-օրյա կողմնորոշման դասընթացներ զբոսաշրջության եւ զբոսաշրջային ծառայությունների վերաբերյալ Դիլիջանում (Տավուշ) եւ Բոլնիսիում (Քվեմո Քարթլի)

– 7 օրյա համատեղ վերապատրաստման դասընթաց տուրիզմի էքսկուրսավարության ծառայությունների վերաբերյալ Դիլիջանում (Տավուշ), համատեղ որոշակի դասընթացներ էքսկուրսավարության, կայուն զբոսաշրջության, միջազգային լավագույն փորձառության, էկոտուրիզմի, զբոսաշրջության տնտեսական օգուտների վերաբերյալ:

Ծրագրի մասնակցության եւ կացության ամբողջ ծախսերը հոգում են կազմակերպիչները:

Վերապատրաստման դասընթացները կներգրավեն սահմանամերձ շրջաններից 30 երիտասարդների (15-Հայաստան, 15-Վրաստան): Որից հետո, մասնակիցները պետք է կազմեն զբոսաշրջային երթուղիները եւ վերջնական զբոսաշրջային փաթեթները:

Դիլիջանում տեղի ունեցած համատեղ վերապատրաստման դասընթացների շրջանակներում, նախատեսվում են նաեւ իրազեկման սեսիաներ բնապահպանական հարցերի վերաբերյալ:

Տավուշում կազմակերպվելիք էքսկուրսավարության ծառայությունների վերաբերյալ դասընթացների հիմնական կազմակերպիչն ու հյուրընկալող կողմը դիլիջանյան «ԴԵՀԿ» ՀԿ-ն է: Դասընթացին կմասնակցի նաեւ Եվրոմիությունից հրավիրված զբոսաշրջության եւ զբոսաշրջային ծառայությունների որակի ոլոտի փորձագետ:

Թիրախային խմբեր

 Ծրագրին կարող են դիմել ու մասնակցել Տավուշի մարզում բնակվող երիտասարդներ (Տավուշը ծրագրի թիրախային մարզն է):

 Թիրախային խմբերն են 18-30 տարեկան երիտասարդ մասնագետներն ու անհատները, ովքեր հետաքրքրված են էքսկուրսավարությամբ եւ ունեն հետաքրքրություն ներգրավվելու էքսկուրսավարություն  մասնագիտության մեջ:

 Ծրագրի մասնակցության համար պահանջները ներառում են՝ հայերենի լավ իմացություն, ցանկալի է ռուսերեն եւ անգլերեն լեզուների (լավ) տիրապետում  Ծրագրի դիմորդները հանձ են առնում մասնակցելու ծրագրի ողջ ընթացքին (սույն թվականի Մայիսի 9-12 կայանալիք 3-օրյա կողմնորոշման եւ Հունիսին 7-օրյա համատեղ վերապատրաստման դասընթացներ, համատեղ տուր-փաթեթների կազմում, ինչպես նաեւ դրանց համատեղ փորձարկում Տավուշում եւ Քվեմո-Քարթլիում):

 Մասնակիցները պետք է ունենան հետեւյալ անձնական ունակությունները.

o Լավ կազմակերպչական հմտություններ

o Արդյունավետ հաղորդակցման եւ համագործակցության հմտություններ

o Թիմի արդյունավետ անդամ՝ նպաստելով թիմի հանդիպումներին,

o Ժամանակը կառավարելու հմտություններ,

o Միջանձնային եւ հաղորդակցման հմտություններ,

o Բազմամշակութային (հայ-վրացական) միջավայրում աշխատելու պատրաստակամություն

 Ծրագրի արդյունքներ

Որպես ծրագրի ուղղակի արդյունք ակնկալվում է էքսկուրսավարության ոլորտում վերապատրաստել 15 երիտասարդների Տավուշի մարզից:

Որպես ծրագրի մնայուն արդյունք նախատեսվում է վերապատրաստել էքսկուրսավարության ոլորտում ծառայություններ տրամադրող երիտասարդ մասնագետներ Տավուշի մարզից, որոնք զինված կլինեն պատրաստի մարզային զբոսաշրջային փաթեթներով ու երթուղիներով:

Դիմումի ընթացակարգ եւ ներկայացման վերջնաժամկետ

Եթե Դուք համապատասխանում եք ծրագրի պահանջներին ու ցանկանում եք դիմել ծրագրին, խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն եւ մոտիվացիոն նամակը info@yccd.am-ին, վերնագրի տողում նշելով «tour_guide in Tavush_application_firstname_familyname»:

Խնդրում ենք մոտիվացիոն նամակը պատրաստել հետեւյալ հարցերի շուրջ.

– Տավուշի զարգացման հիմնական հեռանկարները

– Տուրիզմը որպես Տավուշի մարզի տնտեսական զարգացման միջոց

– Տուրիզմը որպես Տավուշի մարզում աշխատատեղերի ստեղծման միջոց

– Իմ դերը որպես մարզի բնակիչ ու էքսկուրսավար մարզի զարգացման գործում

– Հայ-վրացական տուրիստական երթուղիների դերը մարզի զարգացման գործում

Դիմումների վերջնաժամկետը՝ 30.03.2016 (ստացման ամսաթիվը):

Խնդրում ենք նկատի ունենալ, որ միայն ամբողջական դիմումներն են հաշվի առնվելու:

Ընտրության ընթացակարգ

«ԴԵՀԿ» թիմը ըստ մի շարք չափանիշների կուսումնասիրի բոլոր հայտադիմումները:

Թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Մասնակիցների ընտրությունը կհայտարարվի 08.04.2016-ին:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել.

Դիլիջանի Երիտասարդների Համացործակցության Կենտրոն ՀԿ (ԴԵՀԿ)

Հասցե: Դիլիջան, Մյասնիկյան փող 55, քաղաքապետարանի առաջին հարկ

Էլ-հասցե: info@yccd.am

Ֆեյսբուք: https://www.facebook.com/eaptcarmgeotour/

Հեռ: 060 65 15 00