Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՄԲ ԵՊՀ-Ն ՀՀ-ՈՒՄ ԴԱՐՁՅԱԼ ԱՌԱՋԻՆՆ Է

 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՄԲ ԵՊՀ-Ն ՀՀ-ՈՒՄ ԴԱՐՁՅԱԼ ԱՌԱՋԻՆՆ Է
 
«Վեբոմետրիքս» միջազգային ընկերությունը (Webometrics Ranking of World Universities) հրապարակել է բուհական համաշխարհային վարկանշային նոր աղյուսակը:

Համացանցում ներկայացվածությամբ բուհական վարկանիշավորում իրականացնող «Վեբոմետրիքսի» (www.webometrics.info)՝ վերջերս հրապարակած տվյալների համաձայն՝ ՀՀ-ում ամենաբարձր վարկանիշ ունեցող բուհը ԵՊՀ-ն է: Ավելին՝ 2015 թ.-ի համեմատ՝ ԵՊՀ-ն իր դիրքերը բարելավել է շուրջ 200 հորիզոնականով՝ ավելի քան 23.000 համալսարանների մեջ 2510-ից հայտնվելով 2314-րդ տեղում:

Ընդհանուր առմամբ` ՀՀ-ից ցուցակում հայտնվել են 37 բուհ կամ կրթական ծառայություններ իրականացնող գիտական հիմնարկ:

Ստորև ներկայացնում ենք «Վեբոմետրիքսում» ընդգրկված հայաստանյան բուհերի առաջին տասնյակը՝

1. Երևանի պետական համալսարան` 2314 (Եվրոպայում՝ 810-րդ՝ նախորդ տարվա 879-ի փոխարեն)

2. Հայաստանի ամերիկյան համալարան՝ 3887

3.Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան՝ 5355

4. Երևանի պետական բժշկական համալսարան՝ 9233

5. Հայկական պետական մանկավարժական համալսարան՝ 9864

6. Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան՝ 10104

7. Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ 10606

8. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ 11199

9. Երևանի գեղարվեստի ակադեմիա՝ 11608

10. Հայաստանում ֆրանսիական համալսարան՝ 13327

Բուհերի վարկանիշը ձևավորվում է տարբեր չափորոշիչներով, այդ թվում կայքի ծավալների, գիտակրթական նյութերով հագեցվածության, արտաքին հղումների և միջազգային հեղինակավոր ամսագրերում հրատարակված աշխատությունների քանակի ցուցանիշների համադրմամբ:

Նշված բոլոր չափորոշիչներով էլ ԵՊՀ-ն, նախորդ տարվա համեմատ,առաջընթաց է գրանցել: 

Աղբյուրը՝ http://ysu.am