Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ամառային հետազոտական դպրոց․ Wolfram Research – Հայաստան

 

Ամառային հետազոտական դպրոց․ Wolfram Research – Հայաստան

Կրթական ու մասնագիտական զարգացման եզակի հնարավորություն՝ սովորելու և հետազոտական նախագծեր իրականացնելու գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ասպարեզում:

Ե՞րբ7-20-ը օգոստոսի, 2016 թ․ (երկու շաբաթ)
Որտե՞ղԹումո կենտրոն, Երևան
Լեզուն․ անգլերեն   
Մասնակցությունն անվճար է  

Տեղեկատվական աջակից՝ ArmScoop գիտակրթական ցանց

Դիմել մասնակցության համար

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նորարար հետազոտությունների համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը՝ Wolfram Research-ը, իր կրթական ծրագրերի շրջանակներում Հայաստանում կկազմակերպի հետազոտական ամառային դպրոց։ Երկշաբաթյա ամառային դպրոցը եզակի հնարավորություն է՝ իրականացնելու հետազոտական կամ տեխնոլոգիական որևէ նախագիծ, գաղափարները վերածելու արտադրանքի և նոր ընկերությունների հիմքի, զարգացնելու կրթական գործիքները և ավելին։

Բրիտանացի մաթեմատիկոս և ծրագրավորող Սթիվեն Վոլֆրամի կողմից 1987 թ․ հիմնադրված Wolfram Research ընկերությունը ծրագրային ապահովման և գիտական ու տեխնոլոգիական նորարար մշակումների ոլորտներում աշխարհի ամենահեղինակավոր ընկերություններց է։ 2015 թ․ սեպտեմբերի 26-27-ը «Վոլֆրամ» ընկերության տարածաշրջանային գրասենյակի կողմից Դիլիջանում անցկացվել է տեխնոլոգիական համաժողով։

Ամառային դպրոցին կարող են մասնակցել կրթական, մշակութային և մասնագիտական տարբեր փորձառությամբ մարդիկ՝ առանց տարիքային սահմանափակումների։ Նախընտրելի է ավագ դպրոցի աշակերտների, ուսանողների, ինչպես նաև եռանդուն, ակտիվ մասնագետների մասնակցությունը։ 

Դպրոցին կարող են մասնակցել ինչպես հայաստանցի, այնպես էլ միջազգային դիմորդներ։ Կազմակերպիչները նախատեսում են մրցակցային սկզբունքով ընտրել ընդհանուր առմամբ շուրջ 25 մասնակցի։ Տեղերի սահմանափակությունը հաշվի առնելով՝ խրախուսվում է մասնակցության համար հնարավորինս շուտ դիմելը։ Վաղ ընդունված հայտերը առավելություն կունենան։

Ամառային դպրոցի ընթացքում մասնակիցները կկարողանան իրենց նախագծերի համար օգտագործել «Վոլֆրամ» ընկերության տեխնոլոգիաները և տեխնոլոգիական վերջին զարգացումները (ինչպես օրինակ՝ տվյալների գիտությունը կամ մեքենայական ուսուցումը)՝ հնարավորություն ստանալով լուծելու գիտության և տեխնոլոգիաների արդիական խնդիրները։ Նման հետազոտությունների արդյունքները հաճախ վերածվում են մասնագիտական ավարտաթեզերի ու հոդվածների և կարող են նոր ուղղություն դառնալ մասնակիցների հետազոտական աշխատանքներում։ Ծրագրի վերջում մեկնարկային գաղափարը դառնում է աշխատանքային նախատիպ, որը հնարավորություն կտա մասնակիցներին իրագործելու իրենց գաղափարները։

Ամառային դպրոցին մասնակցելուց առաջ անհրաժեշտ է հանձնել Mathematica ծրագրի ուսանողական հավաստագրման քննություն։ Ամառային դպրոցի ծրագիրը՝ այստեղ։

Մասնակցության կարգի և պայմանների վերաբերյալ հավելյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Աղբյուրը՝ http://armscoop.com