2014թ. մայիսի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հրավիրվեց նիստ` «WRITE ON! COMPETITION 2014» մրցույթում մեր ուսանողների հաղթելու կապակցությամբ: Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը հանդիպեց ՈՒԽ և ՈՒԳԸ անդամների, վարչական և պոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում տնօրենը ողջունեց ստեղծագործական կարողություններով օժտված մեր շնորհալի ուսանողներին, խրախուսեց նրանց հաջողությունները և մյուս ուսանողներին էլ կոչ արեց օրինակ վերցնել նրանցից, մասնակցել տարբեր մրցույթների, կրթաթոշակային ծրագրերի և նման միջոցառումների, հասնել հաղթանակի: Արդեն տասը տարի է, ինչ ԱՄՆ Խաղաղության կորպուստի կամավորների ջանքերով գործում է «WRITE ON! COMPETITION 2014 մրցույթը, որը նախատեսված է տարբեր երկրների 6-12-րդ դասարանների աշակերտների և բուհերի I-IV կուրսերի ուսանողների համար: Այս տարի մրցույթում ընդգրկված են եղել 12 պետություն` Ալբանիան, Հայաստանը, Կամբոջիան, Եթովպիան, Վրաստանը, Լեսոտոն, Մոլդովան, Մոնղոլիան, Մարոկկոն, Ֆիլիպինները, Ուկրաինան, Ադրբեջանը: Հայաստանը մրցույթին մասնակցում է 6-րդ անգամ: 2014թ. մրցույթին մասնակցել են նաև ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները: Հայաստանից հայտ են ներկայացրել ավելի քան 100 հոգի, որոնցից հաղթել են երեքը` երկուսը դպրոցական, մեկը` ԵՊՀ ԻՄ-ի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության II կուրսի ուսանողուհի Վարսեր Զաքարյանը: Մրցույթը անց է կացվել մի քանի փուլով: Նախ հաղթողներ են ընտրվել մասնակից երկրներից: Հայաստանի ազգային մրցույթում I կուրսեցիների մեջ 1-ին և 2-րդ տեղերը գրավել են մասնաճյուղի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողուհիներ Աննա Սարգսյանը (շարադրության թեման` «Եթե երաժշտությունը համ ունենար…») և Վանուհի Վանեսյանը (թեման` «Ի՞նչ կփոխեիք երկրի կառավարման համակարգում, եթե հնարավորություն ունենայիք»): II կուրսեցիների մեջ Հայաստանի ազգային մրցույթում 1-ին տեղ է գրավել Վարսեր Զաքարյանը (թեման` «Ինչպե՞ս էին ապրում, հաղորդակցվում, ի՞նչ հոգսեր ունեին քարանձավաբնակ մարդիկ»), ով միջազգային մրցույթում ևս գրավել է առաջին տեղը: Մրցանակային տեղեր գրաված մասնակիցներին տրվել են հավաստագրեր և հուշանվերներ: Մեր մասնակից ուսանողներին մեծ աջակցություն են ցուցաբերել մասնաճյուղի օտար լեզուների ամբիոնի դասախոս, ԱՄՆ ԽԿ կամավոր Պամելա Ուոթքինսը և նույն ամբիոնի դասախոս Էմմա Թեմրազյանը: Նշենք նաև, որ 2012թ. մրցույթում մասնաճյուղից 2-րդ տեղ էր գրավել «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության IV կուրսի ուսանողուհի Մերի Մայիլյանը, որի շարադրության թեման էր «Ի՞նչ կանեիր, եթե իմանայիր, որ երկրի վրա ապրում ես քո վերջին օրը»:
Հիմնական » Մեր ուսանողները հաղթել են «WRITE ON! COMPETITION 2014» մրցույթում » Իրադարձություններ » Մեր ուսանողները հաղթել են «WRITE ON! COMPETITION 2014» մրցույթում
Ուսանող
Դիմորդ
- Առկա ուսուցում
- Ընդունելության սկզբունքները
- Ընդունելության կարգը
- Առցանց ընդունելության դիմում-հայտի լրացման տեսանյութ
- Պահանջվող փաստաթղթերը
- Մասնագիտությունները
- 1-ին և 2-րդ հայտերի լրացման ժամկետները
- 78-82 կետերի արտոնություններից օգտվող դիմորդների պահանջվող փաստաթղթերը
- Խորհրդատվություն
- «Դիզայն» և«Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրերի «Գծանկար», «Կոմպոզիցիա» առարկաների քննական ծրագրերը
- «Գծանկար» առարկայի ներբուհական ընդունելության քննության ընթացակարգը
- Ընդունելության արդյունքները
- Հեռակա ուսուցում
- Մագիստրատուրա
- Բուկլետներ
Շրջանավարտ
Ֆակուլտետներ
Կրթության որակի կառավարում
Հարցազրույցների շարք
Հայտարարություն
-
Հանդիպում-աշխատարանին մասնակցելու հրավեր
«ԿԱԶԱ» հիմնադրամը Քաղաքացիական կրթության ոլորտի կրթական խաղերի և ոչ ֆորմալ կրթական գործիքների տարածման շաբաթվա շրջանակներում, համագործակցելով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի քաղաքացիական … Կարդալ ավելին →
-
Էրազմուսի ծրագրերի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում
«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Հայաստանում Էրազմուսի ազգային գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացնում է տեղեկատվական հանդիպում՝ նվիրված Էրազմուս միջազգային … Կարդալ ավելին →
-
ԵՊՀ ԻՄ-ում տեղի կունենա «Պրեշովի համալսարան. կրթություն, ավանդույթներ, հետաքրքիր փաստեր» թեմայով դաս-քննարկում
Հարգելի՛ համալսարանականներ, Էրազմուս+ ծրագրի շրջանակներում 2024 թ. ապրիլի 18-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիվ 57 լսարանում … Կարդալ ավելին →
-
Հայտնի են ԵՊՀ ԻՄ-ի «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթին հայտագրված ուսանողները
Սիրելի՛ համալսարանականներ, ս.թ. ապրիլի 1-ին ավարտվեց ԵՊՀ ԻՄ-ի «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթի հայտերի ընդունման գործընթացը: Մրցույթին հայտագրվել են հետևալ ուսանողները. Նազելի … Կարդալ ավելին →
-
ԵՊՀ ԻՄ-ը կազմակերպում է նախապատրաստական դասընթացներ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը 2024-2025 ուստարվա դիմորդների համար կազմակերպում է նախապատրաստական դասընթացներ հանրակրթական «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», … Կարդալ ավելին →
-
Վոլեյբոլի բաց առաջնություն՝ նվիրված ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին
2024 թ. ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-ին, մասնաճյուղի մարզադահլիճում տեղի կունենա ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին նվիրված վոլեյբոլի բաց առաջնություն: Մասնակցելու համար … Կարդալ ավելին →
-
Մեկնարկում է «Երեվանի պետական համալսարանի Իջեվանի մասնաճյուղում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթը
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝ «Կիրառական արվեստ» մասնագիտությունների անվանակարգ (1 մրցանակ) – մասնակից ստորաբաժանում՝ Կիրառական արվեստի ֆակուլտետ, «Բնական գիտություններ» մասնագիտությունների … Կարդալ ավելին →
Նորություններ
-
ԵՊՀ ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսների և ուսանողների այցը մասնաճյուղ
2024 թ. ապրիլի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, … Կարդալ ավելին →
-
Վոլեյբոլի բաց առաջնություն՝ նվիրված ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում 2024 թ. ապրիլի 13-ին կայացավ ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին նվիրված վոլեյբոլի բաց առաջնություն, որին մասնակցում էին … Կարդալ ավելին →
-
Կայացավ ԵՊՀ ԻՄ մագիստրատուրայի՝ 2024 թ. շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը
2024 թ. ապրիլի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով հեռակա ուսուցման … Կարդալ ավելին →
-
Կայացավ ԵՊՀ-ի կողմից կազմակերպված 2024 թ. դպրոցական օլիմպիադայի 1-ին փուլը
2024 թ. ապրիլի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն Իջևանի՝ Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում իրականացրեց ԵՊՀ-ի հետ համատեղ անցկացվող … Կարդալ ավելին →
-
Էրազմուս+ միջազգային կրեդիտային փոխանակման ծրագրի շրջանակներում մեր ուսանողը կրթություն է ստացել Լեհաստանում
Էրազմուս+ միջազգային կրեդիտային փոխանակման ծրագրի շրջանակներում 2023 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2024 թ. փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի … Կարդալ ավելին →