Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «WRITE ON! COMPETITION 2016» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ

2016թ. մարտի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «WRITE ON! COMPETITION 2016» մրցույթում հաղթած մեր ուսանողների վկայականների հանձնման արարողությունը, որին ներկա էին մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «WRITE ON! COMPETITION 2016» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ

Տասը տարուց ավելի է, ինչ ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների ջանքերով գործում է «WRITE ON! COMPETITION» մրցույթը, որը նախատեսված է տարբեր երկրների 6-12-րդ դասարանների աշակերտների և բուհերի I-IV կուրսերի ուսանողների համար:

Այս տարի մրցույթը կայացել է փետրվարի 29-ին, և ԵՊՀ ԻՄ-ից մասնակցել են «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության I-III կուրսերի մի խումբ ուսանողներ:

ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «WRITE ON! COMPETITION 2016» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ

Յուրաքանչյուր կուրսի համար նախատեսված էր երկու թեմա: Շարադրությունները ստուգվել ու գնահատվել են Խաղաղության կորպուսի կամավոր դասախոս Քոլման Հեսլերի, գործընկեր դասախոս Էմմա Թեմրազյանի կողմից, և յուրաքանչյուր կուրսի երեքական լավագույն աշխատանքներ ուղարկվել են Երևան՝ ազգային (հանրապետական) հանձնաժողովի գնահատմանը:

Արդյունքների համաձայն՝ «WRITE ON! COMPETITION 2016» մրցույթի հանրապետական փուլում հաղթել են  «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության I կուրսի ուսանողներ Հասմիկ Վարդանյանը (առաջին տեղ), Արինա Պարոնյանը (երկրորդ տեղ), Էմիլիա Փայտյանը (երրորդ տեղ):

ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «WRITE ON! COMPETITION 2016» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ

II կուրսի ուսանողներից Անուշ Հակոբյանը գրավել է առաջին տեղը, Ռաֆայել Հարությունյանը՝ երկրորդ տեղը, Հայկ Դանիելյանը՝ երրորդ տեղը:

ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «WRITE ON! COMPETITION 2016» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ

III կուրսի ուսանողուհիներ Վարսիկ Սարգսյանը և Վանուհի Վանեսյանը համապատասխանաբար գրավել են երկրորդ և երրորդ տեղերը:

ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «WRITE ON! COMPETITION 2016» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ

Հասմիկ Վարդանյանի և Անուշ Հակոբյանի աշխատանքները հանրապետական հանձնաժողովի կողմից ուղարկվել են միջազգային՝ երրորդ փուլ:

Մարտի 21-ին մասնաճյուղում «WRITE ON! COMPETITION 2016» մրցույթում հաղթած մեր ուսանողների վկայականները հանձնելիս տնօրեն Ս.Առաքելյանը ուրախությամբ ողջունեց և շնորհավորեց ստեղծագործական կարողություններով օժտված մեր ուսանողներին՝ նրանց հերթական ձեռքբերումների կապակցությամբ, առանձնակի հաջողություն մաղթեց միջազգային՝ երրորդ փուլի մեր երկու մասնակիցներին, բոլոր ուսանողներին կոչ արեց ակտիվորեն մասնակցել նման մրցույթների, ինտելեկտուալ խաղերի, միջոցառումների և հաղթել: