Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Երևանյան գրքի փառատոն

yerevan-Book-fest

Սիրու՞մ ես գրականությունը, սիրու՞մ ես ստեղծագործել, ուրեմն եկել է քո ժամանակը: Երևանյան գրքի փառատոնը կամ Yerevan Book Fest-ը կդառնա այն հարթակը, որում կհանդիպեն գրողը, ընթերցողն ու հրատարակիչը:

Ծրագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ. մասնակցության հայտեր կարող են ներկայացնել բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային սահմանափակման։

Հայ ժամանակակից գրականության մրցութային ուղղություններն են՝

➢ արձակ
➢ պոեզիա
➢ դրամատուրգիա
➢ մանկապատանեկան գրականություն

Հեղինակները մրցույթին պետք է ներկայացնեն ապագա գրքից մի հատված. երեք պատմվածք, ամբողջական վեպը կամ 1/3 մասը, տասնհինգ բանաստեղծություն, մեկ պիես (համապատասխանաբար՝ նաև մանկապատանեկան գրականության պարագայում)։

Մրցութային չորս անվանակարգերի հաղթողները (1-ին և 2-րդ հորիզոնականներ) կստանան դրամական պարգև. 1-ին տեղի համար՝ 500 հազարական դրամ, 2-րդի համար՝ 300 հազարական դրամ։

Մրցանակային գումարները կփոխանցվեն այն հրատարակիչներին, որոնց հեղինակները կվստահեն իրենց գրքերի հրատարակման իրավունքը։ Հոնորարի և գրքի հրատարակչական ու տպագրական ծասերի բաշխումը կորոշեն գրողն ու հրատարակիչը՝ փոխադարձ համաձայնությամբ

Նախընտրած հրատարակչին դրամական պարգևի փոխանցումից հետո վերջինը պարտավորվում է առավելագույնը մեկ տարում հրատարակել գրողի ստեղծագործական ժողովածուն կամ վեպը (որում պետք է ներառված լինեն հայտով ներկայացված ստեղծագործությունները ևս)։

Երևանյան գրքի փառատոնին ( Yerevan Book Fest – ին) ներկայացվող ստեղծագործությունները պետք է լինեն նախկինում չհրատարակված:

Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է yerevanbookfest@gmail.comէլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեր կենսագրությունը (որում նաև կոնտակտային տվյալներ) և ստեղծագործությունը՝ նամակի վերնագիր տողում (subject) նշելով Ձեր անունը և ազգանունը։

Ստեղծագործություններն անանուն քննելու են մրցույթի ժյուրիի անդամները և ազատ ընթերցողները։ Հաղթողների անունները հայտնի կդառնան փառատոնի օրերին, որի մասին առավել մանրամասն կիմանաք՝ Ֆեյսբուքում հետևելով Yerevan Book Fest-ի էջին։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2017 թվականի սեպտեմբերի 30-ն է։

Մանրամասների համար կարող եք զանգահարել 011-52-39-38 հեռախոսահամարով։

Աղբյուրը՝  http://granish.org