Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Աշնանային դպրոց | «Մեդիացիան որպես միջպետական կոնֆլիկտների լուծման այլընտրանքային տեխնոլոգիա»

Աշնանային դպրոց | «Մեդիացիան որպես միջպետական կոնֆլիկտների լուծման այլընտրանքային տեխնոլոգիա»

«Երիտասարդ պատմագետների ասոցացիա» հասարակական կազմակերպությունը Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի և Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ կազմակերպում է «Մեդիացիան որպես միջպետական կոնֆլիկտների լուծման այլընտրանքային տեխնոլոգիա» խորագրով չորրորդ աշնանային դպրոցը։

Դպրոցի նպատակն է համախմբել Հայաստանի բուհերից թվով 20-25 ուսանող երիտասարդների, որոնք ցանկություն ունեն ձեռքբերել լրացուցիչ մասնագիտական գիտելիքներ և կիրառական հմտություններ կոնֆլիկտաբանության, բանակցությունների, երրորդ կողմի միջոցով խնդրի լուծման տեխնոլոգիաների վերաբերյալ: Դասընթացի նպատակն է ունենալ արհեստավարժ կադրեր և տեղեկացված երիտասարդություն, որն իր գիտելիքներով և դիվանագիտական հմտությամբ արժանապատիվ կներկայացնի իր պետությունը տարբեր հարթակներում:

Անցկացման ժամանակըսեպտեմբեր-դեկտեմբեր, 2016 թ․
Դիմումների ընդունման վերջնաժամկետը2016 թ. սեպտեմբերի 15՝ ժամը 18:00
Աշխատանքային լեզուն․ հայերեն
Դասընթացի մասնակցությունն անվճար է

Տեղեկատվական աջակից՝ ArmScoop գիտակրթական ցանց

Վկայականներ կտրվեն այն մասնակիցներին, որոնք դասընթացի շրջանակներում կմասնակցեն և կհաղթահարեն երեք հիմնական բաժինները՝ դասախոսություն, գործնական աշխատանք, ինքնուրույն աշխատանք։

Աշնանային դպրոցին մասնակցության համար անհրաժեշտ է մինչև նշված վերջնաժամկետը igyounghistorians@gmail.com էլ. հասցեով համառոտ ինքնակենսագրականի (CV) հետ միասին ուղարկել մոտիվացիոն նամակ՝ ինչու եք ցանկանում մասնակցել դպրոցին։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել igyounghistorians@gmail.com էլ. հասցեով։

 

Աղբյուրը՝ http://armscoop.com