2024 թ. սեպտեմբերի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակցում էին կրթական ծրագրերի հավաքական թիմերը:

Առաջնության անցկացման նպատակն էր բարձրացնել սպորտի դերը մասնաճյողում, ի հայտ բերել լավագույն մարզիկներին՝ ձևավորելու ԵՊՀ ԻՄ հավաքական թիմը:

Խաղերն անցկացվեցին շրջանաձև կարգով:

Հանդիպեցին «Զբոսաշրջություն» և «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրերի հավաքական թիմերը. 2:0 հաշվով հաղթեց «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի թիմը:

«Ֆինանսներ (ըստ ոլորտի)» և «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերի հավաքական թիմերի խաղն էլ ավարտվեց 2:1 հաշվով՝ «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի թիմի հաղթանակով:

Եզրափակիչում հանդիպեցին «Զբոսաշրջություն» և «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերի թիմերը: Հաղթեց «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի թիմը և դարձավ առաջնության հաղթող:

Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար գրավեցին «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» և «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերի հավաքական թիմերը:

Մասնակիցները տնօրենության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և փոխանցիկ գավաթով:

Spread the article
©2023 All rights reserved.