Ծրագրեր

Սիրով տեղեկացնում ենք,որ մեր գործընկեր «Մունետիկ» հասարակական-մշակութային կազմակերպությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ մեկնարկում է «Հայրենիքը իմ աչքերով» հայրենաճանաչողական ծրագիրը, որի իրականացման վայր է ընտրվել Տավուշի մարզը: Բուն միջոցառումների մեկնարկը կտրվի 2024 թ. սեպտեմբերի 5-ին և կտևի 20 օր՝երկուհերթափոխային խմբով, յուրաքանչյուր խմբում 9-ականմասնակից:

Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ տարբեր մարզերի, ինչպեսնաև Արցախից տեղահանված 16-30 տարեկան երիտասարդներ:

Այն կազմված է երեք փուլից՝ նախապատրաստական, բուն միջոցառումների իրականացման և ավարտական: Ծրագրի ընթացքում կլինեն կերպարվեստի 2 վարպետաց դասեր, որոնք կիրականացնեն տեղացի և Երևանից հրավիրված անվանի մասնագետներ, կլինեն այցեր պատմամշակութային վայրեր: Ծրագրի մասնակիցների գիշերակացի և սննդի ծախսերը կհոգա «Մունետիկ»հասարակական -մշակութային կազմակերպությունը:

Ծրագիրը կամփոփվի միջոցառումների ընթացքում արված գեղանկարչական, բատիկի և կերպարվեստի այլ աշխատանքների ավարտական ցուցահանդեսով, որը կկայանա Իջևանում:

«Հայրենիքը իմ աչքերով» ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024 թ. սեպտեմբերի 5-ը munetik_hj@yahoo.com էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակներ:

Ստորև կարող եք ծանոթանալ իրականացված նախորդ նմանատիպ ծրագրի տեսանյութին (https://studio.youtube.com/video/Tj9TjYjRqsg/edit): 

©2023 Все права защищены.