Ընդունելություն

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելություն՝ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով և «Կառավարում» մասնագիտության «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրով:

Հեռակա ուսուցման ձևով ԵՊՀ ԻՄ մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները: Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը կատարվում է հարցազրույցով:

Մագիստրատուրայի ընդունելության մրցույթին մասնակցելու համար պետք է փաստաթղթերը ներկայացնել առցանց՝ akiaib@ysu.am էլեկտրոնային հասցեին մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 5-ի ժամը 18:00-ն:

Ընդունելության քննություններն անցկացվելու են ընթացիկ տարվա հոկտեմբերի 11-ին և 12-ին:

Լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ ԵՊՀ ԻՄ պաշտոնական կայքէջի «Դիմորդ» բաժնում կամ մասնաճյուղի ֆեյսբուքյան էջում:
2024-2025 ուստարվա ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերն են.

  1. Դիմում-հայտ (դիմում-հայտի օրինակը տե՛ս այստեղ,

  2. Բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի կրկնօրինակները,

  3. 2 լուսանկար (3×4 սմ չափսի),

  4. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) կրկնօրինակը (1-7-րդ և 18-19-րդ էջերը),

  5. Անձնագրի (1-4-րդ էջերը) կամ նույնականացման քարտի (երկկողմանի) կրկնօրինակը,

  6. Ընդունելության ծառայությունների համար գանձվող 5000 ՀՀ դրամ վճարման անդորրագիրը (համաձայն ԵՊՀ ռեկտորի 08.05.2024 թ. 88/7 հրամանի):

Կազմակերպություն«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ
Բանկ«Արդշինբանկ» ՓԲԸ
Հաշվեհամար(ՀՀ դրամ)247610017094
Նպատակ«Մագիստրատուրայի ընդունելության ծառայությունների վճար»
 ՊԱՐՏԱԴԻՐ ՆՇԵԼ ՆԱԵՎ
դիմորդի անուն, ազգանուն, հայրանունը

Մագիստրատուրայի ընդունելության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ուսման տևողությունը «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» ծրագրով 1.5 տարի է, «Գործարար վարչարարություն (կառավարում)» ծրագրով՝ 2 տարի:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել Տնտեսագիտության և Հումանիտար գիտությունների ֆակուլտետների դեկանների պաշտոնակատարներին՝

  • Ա. Մարգարյանին (հեռ․՝ 093 20 65 05)՝ «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրի հետ կապված հարցերով,

  • Ն․ Գրիգորյանին (հեռ․՝ 094 104 107)՝ «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի հետ կապված հարցերով:

Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 3:

Կայքէջ՝ ijevan.ysu.am

©2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են: