Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2014թ. հեռակա ուսուցման ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով.
- Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա,
- Քարտեզագրություն և կադաստրային գործ,
- Պատմություն,
- Հայոց լեզու և գրականություն,
- Մանկավարժություն և հոգեբանություն,
- Տնտեսագիտության տեսություն,
- Սերվիս:
Ընդունելության մասնագիտություններին, քննություններին, տեղերին և վարձաչափերին կարելի է ծանոթանալ այստեղ:
Ընդունելության կարգին կարելի է ծանոթանալ այստեղ, ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերին` այստեղ:
Ուսման տևողությունը 5 տարի է:
Շրջանավարտներին տրվում է Երևանի պետական համալսարանի դիպլոմ:
Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. օգոստոսի 11-ից մինչև սեպտեմբերի 20-ը:
Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 3:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (0263) 4-00-61, (093) 41-51-22, (093) 20-65-05 հեռախոսահամարներով կամ գրել dimord.ysuib@gmail.comէլեկտրոնային հասցեին: