2012թ. հոկտեմբերի 10-27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ վոլեյբոլի (աղջիկներ) և բասկետբոլի (տղաներ) մասնաճյուղային առաջնություն, որտեղ ընդգրկված էին չորս ֆակուլտետների թիմերը:
Վոլեյբոլի եզրափակիչ փուլում հանդես եկան Բնական գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետների թիմերը: Հաղթող ճանաչվեց Կիրառական արվեստի ֆակուլտետի թիմը:
Բասկետբոլի եզրափակիչում հանդես եկան Հումանիտար գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների թիմերը: Հաղթեց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիմը: