Հարգելի՛ ուսանողներ, Իջևանում կստեղծվի Մոբայլ Ծրագրավորման Կենտրոն:
Նախագիծը նպատակ ունի Իջևանում զարգացնել մոբայլ ծրագրավորումը և Իջևանի երիտասարդության համար տեղում լավ աշխատանք գտնելու հնարավորություն ստեղծել:
Նախագիծը բաղկացած է 3 փուլից.
1. 4 ամիս (հուլիս-հոկտեմբեր 2013) ծրագրավորման, դիզայնի և անգլերենի դասախոսները սովորեցնելու են ծրագրավորում և հարակից պրակտիկ գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են աշխատանքի ընթացքում: Դասընթացներն անվճար են:
2. 8 ամիս (նոյեմբեր 2013 – հունիս 2014) ուսանողները կիրառելու են իրենց հմտությունները Google Play և App Store (iOS)-ի համար հավելվածներ պատրաստելով:
3. Այնուհետև (Հուլիս 2014) հիմնադրվելու է մոբայլ ծրագրավորման կազմակերպություն, որտեղ աշխատանքով ապահովվելու են նախորդ ամիսներին իրենց լավ դրսևորած ուսանողները:
Նախագծի այլ մանրամասների կարող եք ծանոթանալ http://mpcijevan.wordpress.com/կայքում:
Մասնակցել ցանկացողները մինչև 2013թ. հունիսի 21-ը կարող են գրանցվել այստեղ՝http://mpcijevan.wordpress.com/register/: