2014թ. փետրվարի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մի խումբ դասախոսներ հանդիպում ունեցան Իջևանում տեղակայված զորամասի զինվորների ու սպայակազմի հետ:
Հանդիպման նպատակը բուհ-բանակ համագործակցության խորացումն էր:
Մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկն. Աիդա Սարհատյանը հանդես եկավ «Մեր ոգու ուժը մեր հայրենասիրության մեջ է» ոգեշունչ դասախոսությամբ: «Հաճախ առեղծված է թվում Արևելքի և Արևմուտքի բախման քառուղիներում մինչ այսօր կռվախնձոր դարձած մեր ժողովրդի գոյության ու աներկբա հարատևության գաղտնիքը, բայց մենք գիտենք` որտեղ այն փնտրել… Այն մեր բնության մեջ է, մեր լեզվի, մեր` պատմության տված հայրենասիրական ոգեկոչող դասերի…»,- ընդգծեց Ա.Սարհատյանը:
Ելույթն ուղեկցվեց զինվորականների ջերմ ծափահարություններով:
Հանդիպումն ավարտվեց մասնաճյուղի հետ կապը միշտ ամուր պահելու ակնկալիքով: