Спецификация образовательной программы

Тип:
Бакалавр
Профессия:
023102.02.6 - Օտար լեզու և գրականություն
Специализация:
023102.02.6 - Անգլերեն և գրականություն
Присвоенная квалификация:
Բանասիրության բակալավր
Учебный год программы:
2024/2025
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
Ծրագրի դիմորդը պետք է ունենա միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթության վկայական: Ընդունելությունը կատարվում է ըստ ՀՀ կառավարության հաստատած Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի:
2. Цели (назначение)
պատրաստել անգլերեն լեզվի և գրականության բնագավառում միջառարկայական գիտելիքներով և հմտություններով օժտված մասնագետներ, որոնք ունակ կլինեն.
1. ներդնելու անգլերեն (ֆրանսերեն) բանավոր և գրավոր խոսքի գիտելիքներն ու հմտությունները հաղորդակցման տարբեր ոլորտներում,
2. կատարելու գրավոր և բանավոր թարգմանություններ,
3. կատարելու գիտական հետազոտություններ անգլերենի և անգլո-ամերիկյան գրականության տեսական և գործնական խնդիրների վերաբերյալ,
4. զուգադրելու լեզուն և մշակույթը հասարակական կյանքի և գիտության ոլորտներում,
5. ներդնելու հետազոտական հմտություններ լեզվաբանության և քաղաքակրթության ոլորտներում:
3. Образовательные результаты программы

Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․

  1. Մասնագիտական գիտելիք և իմացություն
    1. մեկնաբանելու ժամանակակից անգլիական և ֆրանսիական բանասիրության հիմնական հասկացությունները, տեսական դրույթները և լեզվի ուսումնասիրության առաջադեմ մեթոդները,
    2. արտահայտվելու կենցաղային, գործնական և մասնագիտական անգլերենով (առնվազն B2) և ֆրանսերենով (առնվազն B2) և մեկնաբանելու նրանց առանձնահատկությունները, բնութագրելու անգլո- ամերիկյան և ֆրանսիական մշակույթները, արտասահմանյան գրականության տարբեր ուղղությունները, ինչպես նաև անգլո-ամերիկյան պատմության, տնտեսագիտության և բնական գիտությունների ուսումնասիրության արդի հիմնահարցերը,
    3. կառուցելու տրամաբանորեն ճիշտ, փաստարկված, հստակ բանավոր և գրավոր խոսք՝ վերլուծությունների, հաշվետվությունների, հետազոտությունների տեսքով,
    4. ներկայացնելու բանասիրության և մյուս հասարակական գիտությունների միջև առկա միջգիտակարգային կապերն ու հարաբերությունները,
    5. ներկայացնելու անգլերենի և ֆրանսերենի հնչյունաբանության, բառագիտության, քերականության և ոճագիտության հիմնադրույթները և թարգմանաբանության հայեցակարգերը,
    6. ներկայացնելու և մեկնաբանելու անգլերենի և ֆրանսերենի ծագման, պատմական զարգացման օրինաչափությունները պայմանավորող լեզվական և արտալեզվական գործոնները, թվարկելու երկրագրական տեղեկություններ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի. Ֆրանսիայի և ֆրանկոֆոն երկրների մասին:
  2. Գործնական մասնագիտական կարողություններ
    1. հետազոտելու, վերլուծելու և եզրահանգումներ կատարելու հայերենով, ֆրանսերենով, անգլերենով մշակված նյութի վերաբերյալ՝ ցուցաբերելով քննադատական նորարարական մոտեցում ինքնուրույն հետազոտական աշխատանք իրականացնելիս,
    2. պլանավորելու, մշակելու, վերլուծելու և մասնագիտական և ոչ մասնագիտական հանրությանը ներկայացնելու տարբեր տեղեկատվական աղբյուրներից հավաքագրած, հիմնավորված գաղափարներ, փաստարկներ և խնդիրներ՝ կիրառելով տարբեր ՏՀՏ-ներ (word, excel, power-point) աղյուսակ, գծապատկեր, քարտեզ, դիագրամ, շնորհանդես պատրաստելու նպատակով,
    3. կիրառելու գիտելիքները պրակտիկայում` միջմշակութային առնչություններին նպաստելու համատեքստում, ձևակերպելու խնդիրները և դրանց լուծման ուղիները,
    4. ընտրելու, վերլուծելու և հաղորդելու տնտեսագիտության, բնագիտության և հումանիտար ոլորտներից ձեռք բերած հիմնարար միջգիտակարգային գիտելիքները՝ անհրաժեշտության դեպքում իրականացնելու համար միջմշակութային հաղորդակցում և թարգմանություններ.
    5. կազմակերպելու և կառավարելու, ըստ իրավիճակի ձևափոխելու և հարմարեցնելու մասնագիտական գործառույթները և ծրագրերը՝ գիտակցելով առանձին անհատների հետ կամ թիմում՝ մասնագիտական զարգացման համար ունեցած իր պատասխանատվությունը,
    6. վերլուծելու և մեկնաբանելու անգլերենի և ֆրանսերենի հնչյունաբանական, ձևաբանական, քերականական և ոճական երևույթները և անգլերեն գեղարվեստական տեքստերին բնորոշ ոճական հնարները:
    7. կիրառելու թեստավորման սկզբունքները միջազգային թեստերի հանձնման ժամանակ:
  3. Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
    1. կիրառելու սոցիալ-տնտեսագիտական գիտելիքները և մեթոդները մասնագիտական և հասարակական խնդիրները լուծելու ժամանակ:
    2. մայրենի և որևէ օտար լեզվով տրամաբանորեն ճիշտ փաստարկված և հստակ կառուցելու բանավոր ու գրավոր խոսք մասնագիտական հանրույթում:
    3. պահպանելու մասնագիտական էթիկայի նորմերը:
    4. ստանձնելու անձնական պատասխանատվությունը ազգի և պետության հանդեպ, իր գործունեությամբ նպաստելու ժողովրդավարական սկզբունքերի իրագործմանը, ազգային և համամարդկային արժեքների տարածմանը:
    5. կառավարելու մասնագիտական գործառույթներ ու ծրագրեր, ղեկավարելու աշխատանքային թիմ, աշխատելու թիմում և պատասխանատվություն ստանձնելու նրա անդամների մասնագիտական գործունեության համար:
    6. տիրապետելու բավարար գիտելիքների ու կարողությունների` բարձրագույն կրթության երկրորդ մակարդակում համապատասխան բնագավառում ուսումը շարունակելու համար և բացահայտելու իր կրթական պահանջմունքները և՝/կամ կարիերայի հնարավորությունները հետագա ուսումնառության ուղիները որոշելու համար:
    7. կողմնորոշվելու արտակարգ իրավիճակներում և անհրաժեշտության դեպքում ցուցաբերելու առաջին բուժօգնություն:
    8. կիրառելու ՏՀՀ-ները մասնագիտական ոլորտներում խնդիրներ լուծելու և աշխատանքները արագացնելու համար:
    9. վերլուծելու և եզրահանգումներ անելու՝ դրսևորելով քննական մտածողություն, ինչպես նաև ցուցաբերելու ստեղածագործական մոտեցում մասնագիտական ոլորտի խնդիրները բացահայտելու և տարբեր լուծումներ առաջադրելու համար:
4. Способ оценки
·Հետազոտական աշխատանք
·Լուսապատկերաշար
·Բանավոր հարցում
·Գործնական աշխատանք
·Թեմատիկ աշխատանք
·Կիսամյակային ամփոփիչ աշխատանք
·Թղթապանակ
·Հետազոտական աշխատանք/մասնագիտական գրականության վերաբերյալ
·Ինքնագնահատում, փոխգնահատում
·Ռեֆերատ
·Էսսե
·Խմբային ներկայացում
·Տարաբնույթ առաջադրանքներ
·Զեկուցումներ
·Ուսումնական նախագծեր
·Գրավոր կարճ հաղորդագրություններ
·Ստուգարքներ
·Քննութուններ
· Ընթացիկ քննություններ
· Ավարտական աշխատանքի պաշտպանություն
5. Возможности будущей карьеры выпускников
«Անգլերեն լեզու և գրականություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել բարձրագույն կրթության և տնտեսության այն բոլոր ոլորտներում, որտեղ պահանջվում է անգլերեն լեզվի իմացություն, և զբաղեցնել հետևյալ պաշտոնները.
թարգմանիչ,
մենեջեր,
էքսկուրսավար,
կրտսեր գիտաշխատող,
մամլո քարտուղար,
խմբագիր:
Հնարավոր աշխատավայրերն են.
միջազգային կազմակերպություններ,
կրթական և հետազոտական պետական ու մասնավոր հիմնարկներ,
տուրիստական գործակալություններ,
թանգարաններ:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը մագիստրատուրայում:
Մանկավարժի որակավորման համար լրացուցիչ կրթություն ստանալու դեպքում կարող են աշխատել նաև դպրոցում, որպես` ուսուցիչ:
6. Ресурсы и формы для поддержки обучения
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
մասնագիտական գրականությամբ հագեցած գրադարան,
էլեկտրոնային ռեսուրսներ,
համակարգչային սրահներ,
անգլերենի ռեսուրս կենտրոն,
ֆրանսերենի ուսուցման սրահ,
սպորտ դահլիճ,
խաղահրապարակներ
ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն
ինֆոտուն
7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
·ՀՀ որակավորումների ազգային շրջանակ
·Գոտտինգենի Գեորգ-Ավգուստ համալսարան, Գերմանիա, «Անգլերեն բանասիրություն»,
·Վիտատուս-Մագնուս համալսարան, Լիտվա, «Անգլերեն բանասիրություն»
ՀՊՄՀ, Երևան, Հայաստան, «Անգլերեն լեզու և գրականություն» 2013 ԿԾ
8. Требования к академическому персоналу
Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
Դասավանդողը պետք է ունակ լինի.
·ներկայացնելու դասընթացի նպատակները և խնդիրները, մեկնաբանելու և պարզաբանելու դասընթացի կրթական վերջնարդյունքները և դրանց կապն ու համադրումը համապատասխան կրթական ծրագրի վերջնարդյունքների հետ,
· կիրառելու դասավանդման, ուսումնառության և գնահատման ժամանակակից մեթոդներ և տեխնոլոգիաներ,
· կիրառելու ուսանողներին մոտիվացնող և նրանց ակտիվությունը խրախուսող մեխանիզմներ և մեթոդներ, սահմանելու կրթական ընդհանուր նպատակ և ջանքեր ներդնելու դրա իրականացման ուղղությամբ,
· զարգացնելու ուսանողների վերլուծական, փաստերն ու իրողությունները ընդհանրացնելու, երևույթները համակողմանիորեն գնահատելու, եզրակացություններ կատարելու և տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունները,
· կազմելու դասընթացի փաթեթ:
Հետազոտական
Դասավանդողը պետք է ունակ լինի.
· իրականացնելու գիտահետազոտական աշխատանքներ,
· վերլուծելու մանկավարժական սեփական գործունեության արդյունավետությունը,
· կիրառելու միջառարկայական և համալիր հետազոտությունների մեթոդաբանություններ,
· ճիշտ ընտրելու և համադրելու հետազոտությունների իրականացման և կիրառվող ուսուցման մեթոդները:
Հաղորդակցական
Դասավանդողը պետք է ունակ լինի.
· ուսանողի հետ հաստատելու միջանձնյա և կառուցողական հարաբերություններ,
· արդյունավետ պլանավորելու դասընթացը և դասապրոցեսը, կառավարելու լսարանը, բոլոր ուսանողներին դարձնելու ուսումնական գործընթացի ակտիվ մասնակիցներ,
· հաղորդակցվելու անգլերեն/ֆրանսերեն լեզվով,
· պահպանելու մանկավարժական և մասնագիտական էթիկայի կանոնները,
· պահպանելու բարձրագույն կրթության ոլորտի իրավական նորմերը:

ՏՀՏ կիրառության
Դասավանդողը պետք է ունակ լինի.
· ուսումնական գործընթացում ազատ կիրառելու համակարգչային հիմնական ծրագրերը (MSOffice փաթեթ՝ Word, Excel, Power-Point, Internet, email),
· պատրաստելու և ներկայացնելու լուսացուցադրություններ,
· օգտագործելու առցանց ուսուցման տեխնոլոգիաներ,
· կիրառելու Moodle հարթակը դասապրոցեսը իրականացնելու համար:

Մասնագիտական կարողություններ
Դասավանդողը պետք է ունակ լինի.
· ներկայացնելու և մեկնաբանելու դասավանդման ոլորտի հիմնախնդիրները և ուսումնասիրության ժամանակակից մեթոդաբանական հիմքերը,
· սահմանելու դասավանդվող դասընթաց(ներ)ի հիմնական հասկացությունները, ուսումնասիրության հայեցակարգային մոտեցումները,
· ուսուցման գործընթացում ստեղծելու միջառարկայական կապեր,
· ձևակերպելու դասավանդվող առարկայի ոլորտում խնդիրներ, ընտրելու անհրաժեշտ ուսումնական նյութեր և ուսուցման միջոցներ,
· կիրառելու ոլորտի խնդիրների ուսումնասիրման մեթոդական առաջավոր փորձը և դրսևորելու ստեղծագործական մոտեցումներ:
Ընդհանուր պահանջներ
Գիտական գործունեություն
· Որակավորման կամ գիտական աստիճանի առկայություն դասավանդվող դասընթացի/մոդուլի ոլորտում:
Գիտական աստիճանի և կոչման առկայություն /ցանկալի է բակալավրատում, պարտադիր՝ մագիստատուրայում/:
· Հետազոտական աշխատանքների առկայություն մեթոդիկայի կամ դասավանդվող դասընթացի/մոդուլի ոլորտում:
· Մասնակցություն հանրապետական և միջազգային գիտաժողովների:
Գիտամանկավարժական կամ պրակտիկ աշխատանքի փորձ
· Գիտական կամ մանկավարժական աշխատանքի փորձառություն՝ բացի «դասախոս» տարակարգի համար (նվազագույնը 3 տարի):
· Մասնակցություն որակավորման բարձրացման դասընթացներին վերջին 5 տարիների ընթացքում:
· Մասնագիտական պրակտիկ գործունեության փորձառություն /ցանկալի է/:










9. Подробнее о программе
Պետք է նկատի ունենալ, որ ծրագրի մասնագիրը տալիս է ծրագրի հիմնական բնութագրերի համառոտ նկարագրությունը և այն կրթական վերջնարդյունքները, որոնք ենթադրվում է, որ ձեռք կբերի ուսանողը, եթե նա լիարժեք կերպով օգտվի ծրագրի ընձեռած ուսումնառության հնարավորություններից:
©2025 Все права защищены.