ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչների հերթական այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
2026 թ. նոյեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրեն Մ. Օթարյանի հետ հանդիպում, որին մասնակցում էին տնօրենի խորհրդական Ա. Մակարյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսը, դեսպանությունում փորձաշրջան անցնող Իգոր Բաբինչուկ Ուտերելոն, ֆրանսիացի կամավոր Ժյուլիեն Կուղտուա դը լա Շապելը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ն. Գրիգորյանը, Օտար լեզուների ամբիոնի դասախոս Ա. Հովհաննիսյանը: