Спецификация образовательной программы

Тип:
Бакалавр
Профессия:
023101.01.6 - Հայոց լեզու և գրականություն
Специализация:
023101.01.6 - Հայոց լեզու և գրականություն
Присвоенная квалификация:
Բանասիրության բակալավր
Учебный год программы:
2024/2025
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
Ծ­րագ­րի դի­մոր­դը պետք է ու­նե­նա միջ­նա­կարգ կամ նախ­նա­կան մաu­նա­գի­տա­կան կամ մի­ջին մաս­նա­գի­տա­կան կրթութ­յան վկա­յա­կան։ Ըն­դու­նե­լութ­յու­նը կա­տար­վում է ըստ ՀՀ կա­ռա­վա­րութ­յան հաս­տա­տած բարձ­րա­գույն ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի ըն­դու­նե­լութ­յան կար­գի։
2. Цели (назначение)
նա­խա­պատ­րաս­տե­լ բա­նա­սի­րութ­յան բնա­գա­վա­ռում մի­ջա­ռար­կա­յա­կան գի­տե­լիք­նե­րով և հմ­տութ­յուն­նե­րով զին­ված մաս­նա­գետ­ներ, գիտության, կրթության, ինչպես նաև հասարակական կյանքի տարբեր բնագավառներում աշխատանքային գործունեության համար, որոնք ունակ կլինեն՝
1. հա­մադ­րե­լու տե­սա­կան և կի­րա­ռա­կան լեզ­վա­բա­նութ­յան և գրա­կա­նա­գի­տութ­յան գի­տե­լիք­նե­րը բա­նա­սի­րա­կան ու­սում­նա­սի­րու­թ­յուն­ներ կա­տա­րելու, դա­սա­վան­դե­լու٫ խմբագ­րա­կան աշ­խա­տանք­ներ կա­տա­րե­լու հա­մար։
2. կի­րա­ռե­լու մի­ջա­ռար­կա­յա­կան գի­տե­լիք­ներն ար­դի լեզ­վա­բա­նա­կան և գ­րա­կա­նա­գի­տա­կան հե­տա­զո­տութ­յուն­նե­րում գի­տա­կան վեր­լու­ծութ­յուն­ներ٫ խմբագ­րա­կան գործ٫ թարգ­մա­նա­կան ծրագ­րեր٫ ման­կա­վար­ժա­կան աշ­խա­տանք ի­րա­կա­նաց­նե­լիս:
3. կազմակերպելու և ուղղորդելու գրական երկերի վերլուծման, տեքստերի խմբագրման, թարգմանության, հրատարակության պատրաստելու, լեզվական ու գրականագիտական առարկաներ ուսուցանելու աշխատանքներ։
Ծրագրի խնդիրն է պատկերացում տալ կրթության ոլորտի զարգացման ընդհանուր միտումների, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, համակարգչային իմացության վերաբերյալ:
3. Образовательные результаты программы

Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․

  1. Մասնագիտական գիտելիք և իմացություն
    1. Բացահայտելու լեզվաբանական և գրականագիտական (մասնագիտական) բնագավառների արդի հիմնարար հասկացությունները, տեսություններն ու մեթոդները, տվյալ կրթական ոլորտի հիմնախնդիրները:
    2. Ճանաչելու լեզվաբանական և գրականագիտական մեթոդաբանական ուղղությունները:
    3. Կիրառելու միջառարկայական գիտելիքներն արդի լեզվաբանական և գրականագիտական հետազոտություններում գիտական վերլուծություններ٫ խմբագրական գործ٫ թարգմանական ծրագրեր իրականացնելիս, անհատական կամ խմբային հետազոտություններ կատարելիս:
    4. Իրականացնելու սեփական մասնագիտական գործունեությունը`սահմանված նպատակներին ու խնդիրներին համահունչ:
    5. Հիմնավորելու լեզվաբանական և գրականագիտական բնագավառներում կատարած ուսումնասիրության արդյունքները:
  2. Գործնական մասնագիտական կարողություններ
    1. Կիրառելու լեզվական և գրականագիտական փաստերի հավաքման, պահպանման և մշակման մեթոդները:
    2. Ներկայացնելու, նկարագրելու, մեկնաբանելու ու գնահատելու բանասիրությանը վերաբերող բազմաթիվ հարցեր, ստացված տվյալները շարադրելու, խմբագրելու, համակարգելու և ցուցաբերելու քննական մոտեցում բանասիրական տարբեր փաստերի, տարաբնույթ տեքստերի նկատմամբ:
    3. Օգտագործելու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները լեզվաբանական և գրականագիտական ուսումնասիրություններ կատարելիս:
    4. Բացատրելու և հանրությանը ներկայացնելու հայոց լեզվի և գրականության ոլորտին առնչվող տեղեկատվություն, գաղափարներ, խնդիրներ, փաստեր:
    5. Դրսևորելու ստեղծագործական մոտեցում՝ մասնագիտական խնդիրներին տարբեր լուծումներ առաջադրելու համար, ինքնուրույն կամ համապատասխան ղեկավարման ներքո ծավալելու մասնագիտական-հետազոտական գործունեություն:
    6. Օգտագործելու բնագրային նյութերը լեզվաոճական, բարբառագիտական և գրականագիտական ուսումնասիրություններում:
  3. Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
    1. Կիրառելու սոցիալ-տնտեսագիտական գիտելիքները և մեթոդները մասնագիտական և հասարակական խնդիրները լուծելու ժամանակ:
    2. Մայրենի և որևէ օտար լեզվով տրամաբանորեն ճիշտ փաստարկված և հստակ կառուցելու բանավոր ու գրավոր խոսք մասնագիտական հանրույթում:
    3. Պահպանելու մասնագիտական էթիկայի նորմերը:
    4. Ստանձնելու անձնական պատասխանատվությունը ազգի և պետության հանդեպ, իր գործունեությամբ նպաստելու ժողովրդավարական սկզբունքերի իրագործմանը, ազգային և համամարդկային արժեքների տարածմանը:
    5. Կառավարելու մասնագիտական գործառույթներ ու ծրագրեր, ղեկավարելու աշխատանքային թիմ, աշխատելու թիմում և պատասխանատվություն ստանձնելու նրա անդամների մասնագիտական գործունեության համար:
    6. Տիրապետելու բավարար գիտելիքների ու կարողությունների` բարձրագույն կրթության երկրորդ մակարդակում համապատասխան բնագավառում ուսումը շարունակելու համար և բացահայտելու իր կրթական պահանջմունքները և կամ կարիերայի հնարավորությունները հետագա ուսումնառության ուղիները որոշելու համար:
    7. Կողմնորոշվելու արտակարգ իրավիճակներում և անհրաժեշտության դեպքում ցուցաբերելու առաջին բուժօգնություն:
    8. Կիրառելու ՏՀՀ-ները մասնագիտական ոլորտներում խնդիրներ լուծելու և աշխատանքները արագացնելու համար:
    9. Վերլուծելու և եզրահանգումներ անելու՝ դրսևորելով քննական մտածողություն, ինչպես նաև ցուցաբերելու ստեղածագործական մոտեցում մասնագիտական ոլորտի խնդիրները բացահայտելու և տարբեր լուծումներ առաջադրելու համար:
4. Способ оценки
· Հետազոտական աշխատանք
· Լուսապատկերաշար
· Բանավոր հարցում
· Գործնական աշխատանք
· Թեմատիկ աշխատանք
· Կիսամյակային ամփոփիչ աշխատանք
· Թղթապանակ
· Հետազոտական աշխատանք/մասնագիտական գրականության վերաբերյալ
· Ինքնագնահատում, փոխգնահատում
· Ռեֆերատ
· Էսսե
· Խմբային ներկայացում
· Տարաբնույթ առաջադրանքներ
· Զեկուցումներ
· Գրավոր կարճ հաղորդագրություններ
· Ստուգարքներ
· Քննութուններ
· Ավարտական աշխատանքի պաշտպանություն։
ԵՊՀ ԻՄ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ, էջ 5-11:
5. Возможности будущей карьеры выпускников
Ծրագրի շրջանավարտները կարող են իրենց ուսումը շարունակել ԵՊՀ, ինչպես նաև ուսումնական տարբեր հաստատությունների մագիստրատուրայում:
Կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել ՝
1. գիտահետազոտական հիմնարկություններում` բանասեր-կրտսեր գիտաշխատող,
2. հանրակրթական դպրոցներում` որպես մեթոդիստ,
3. տուն-թանգարաններում,
4. խմբագիր, լրագրող, սրբագրիչ,
5. հայոց լեզվի և գրական խմբակների ղեկավար,
6. գրադարանավար,
7. կրթամշակութային տարբեր հաստատություններ և այլ պետական ու մասնավոր հիմնարկներ ու ձեռնարկություններ:
6. Ресурсы и формы для поддержки обучения
Ու­սում­նա­ռութ­յան գոր­ծըն­թա­ցում օգ­տա­գործ­վում են հետև­յալ օ­ժան­դակ ռե­սուրս­նե­րը. գիտական քննարկումներ և բանավեճեր, հանդիպումներ գրողների, մշակութային գործիչների հետ, գրա­դա­րան և գ­րա­կա­նութ­յան էլեկտրոնային ռեսուրսներ:
7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
ԵՊՀ-ի հայոց լեզվի և գրականության կրթական ծրագիր
ՀՊՄՀ-ի կրթական ծրագիր
Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան
8. Требования к академическому персоналу
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
Դասավանդողը պետք է ունակ լինի՝
· ներկայացնելու դասընթացի նպատակները և խնդիրները,
· մեկնաբանելու և պարզաբանելու դասընթացի կրթական վերջնարդյունքները և դրանց կապն ու համադրումը համապատասխան կրթական ծրագրի վերջնարդյունքների հետ,
· կիրառելու դասավանդման, ուսումնառության և գնահատման ժամանակակից մեթոդներ և տեխնոլոգիաներ,
· կիրառելու ուսանողներին մոտիվացնող և նրանց ակտիվությունը խրախուսող մեխանիզմներ և մեթոդներ,
· սահմանելու կրթական ընդհանուր նպատակ և ջանքեր ներդնելու դրա իրականացման ուղղությամբ,
· զարգացնելու ոսանողների վերլուծական, փաստերն ու իրողությունները ընդհանրացնելու, երևույթները համակողմանիորեն գնահատելու, եզրակացություններ կատարելու և տեսական
գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունները,
· կազմելու դասընթացի փաթեթ:

Հետազոտական
Դասավանդողը պետք է ունակ լինի՝
Հետազոտական
Դասավանդողը պետք է ունակ լինի՝
Հետազոտական
Դասավանդողը պետք է ունակ լինի՝
· իրականացնելու գիտահետազոտական աշխատանքներ,
· վերլուծելու մանկավարժական սեփական գործունեության արդյունավետությունը,
· կիրառելու միջառարկայական և համալիր հետազոտությունների մեթոդաբանություններ,
· ճիշտ ընտրելու և համադրելու հետազոտությունների իրականացման և կիրառվող ուսուցման մեթոդները:

Հաղորդակցման
Դասավանդողը պետք է ունակ լինի՝
· ուսանողի հետ հաստատելու միջանձնային և կառուցողական հարաբերություններ,
· արդյունավետ պլանավորելու դասընթացը և դասապրոցեսը, կառավարելու լսարանը, բոլոր ուսանողներին դարձնելու ուսումնական գործընթացի ակտիվ մասնակիցներ,
· հաղորդակցվելու որևէ օտար լեզվով,
· պահպանելու մանկավարժական և մասնագիտական էթիկայի կանոնները,
· պահպանելու բարձրագույն կրթության ոլորտի իրավական նորմերը:

ՏՀՏ կիրառության
Դասավանդողը պետք է ունակ լինի՝
· ուսումնական գործընթացում ազատ կիրառելու համակարգչային հիմնական ծրագրերը (MS Office փաթեթ՝ Word, Excel, Power-Point, Internet, e-mail ),
· պատրաստելու և ներկայացնելու լուսացուցադրություններ,
· օգտագործելու առցանց ուսուցման տեխնոլոգիաներ,
· կիրառելու Moodle հարթակը դասապրոցեսը իրականացնելու համար:

2. Մասնագիտական կարողություններ
Դասավանդողը պետք է ունակ լինի՝
· ներկայացնելու և մեկնաբանելու դասավանդման ոլորտի հիմնախնդիրները և ուսումնասիրության ժամանակակից մեթոդաբանական հիմքերը,
· սահմանելու դասավանդվող դասընթաց(ներ)ի հիմնական հասկացությունները, ուսումնասիրության հայեցակարգային մոտեցումները,
· ուսուցման գործընթացում ստեղծելու միջառարկայական կապեր,
· ձևակերպելու դասավանդվող առարկայի ոլորտում խնդիրներ, ընտրելու անհրաժեշտ ուսումնական նյութեր և ուսուցման միջոցներ,
· կիրառելու ոլորտի խնդիրների ուսումնասիրման մեթոդական առաջավոր փորձը և դրսևորելու ստեղծագործական մոտեցումներ:

3. Ընդհանուր պահանջներ
Գիտական գործունեություն
· Որակավորման կամ գիտական աստիճանի առկայություն դասավանդվող դասընթացի/մոդուլի ոլորտում:
· Գիտական աստիճանի և կոչման առկայություն/ցանկալի է բակալավրատում, պարտադիր՝ մագիստատուրայի համար /:
· Հետազոտական աշխատանքների առկայություն մանկավարժության կամ դասավանդվող դասընթացի /մոդուլի ոլորտում:
· Մասնակցություն հանրապետական և միջազգային գիտաժողովների: Գիտամանկավարժական կամ պրակտիկ աշխատանքի փորձ
· Գիտական կամ մանկավարժական աշխատանքի փորձառություն բացի «դասախոս» տարակարգի համար (նվազագույնը 3 տարի):
· Մասնակցություն որակավորման բարձրացման դասընթացներին վերջին 5 տարիների ընթացքում:
· Մասնագիտական պրակտիկ գործունեության փորձառություն /ցանկալի է/:
9. Подробнее о программе
2022 թվականից, մասնաճյուղում իրականացվող «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրով, 7-րդ կիսամյակում նախատեսվում է «շարժունության պատուհան»՝ 15 կրեդիտ արժեքով, որոնք ուսանողները կարող են հավաքել ինչպես Մասնաճյուղի հարակից ծրագրերից, այնպես էլ՝ այլ բարձրագույն ուսումնական հաստատություններից:
©2025 Все права защищены.