- Главная
- Group
- Ֆրանսերեն և գրականություն
Ծրագրի նպատակն է պատրաստել ֆրանսերեն լեզվի և գրականության բնագավառում միջառարկայական գիտելիքներով և հմտություններով օժտված մասնագետներ, որոնք ունակ կլինեն.
1. ներդնելու ֆրանսերեն (անգլերեն) բանավոր և գրավոր խոսքի գիտելիքներն ու հմտությունները հաղորդակցման տարբեր ոլորտներում,
2. կատարելու գրավոր և բանավոր թարգմանություններ,
3. կատարելու գիտական հետազոտություններ ֆրանսերենի և ֆրանսիական գրականության տեսական և գործնական խնդիրների վերաբերյալ,
4. զուգադրելու լեզուն և մշակույթը հասարակական կյանքի և գիտության ոլորտներում,
5. ներդնելու հետազոտական հմտություններ լեզվաբանության և քաղաքակրթության ոլորտներում:
«Ֆրանսերեն լեզու և գրականություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել բարձրագույն կրթության և տնտեսության այն բոլոր ոլորտներում, որտեղ պահանջվում է ֆրանսերեն լեզվի իմացություն, և զբաղեցնել հետևյալ պաշտոնները.
● թարգմանիչ,
● մենեջեր,
● էքսկուրսավար,
● կրտսեր գիտաշխատող,
● մամլո քարտուղար,
● խմբագիր:
Հնարավոր աշխատավայրերն են.
● միջազգային կազմակերպություններ,
● կրթական և հետազոտական պետական ու մասնավոր հիմնարկներ,
● բանկեր,
● տուրիստական գործակալություններ,
● թանգարաններ:
● Մանկավարժի որակավորման համար լրացուցիչ կրթություն ստանալու դեպքում կարող է աշխատել նաև դպրոցում, որպես` ուսուցիչ:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը մագիստրատուրայում:
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
մասնագիտական գրականությամբ հագեցած գրադարան,
էլեկտրոնային ռեսուրսներ,
համակարգչային սրահներ,
ֆրանսերենի ուսուցման սրահ,
սպորտ դահլիճ, խաղահրապարակներ։