Общая информация
Дата
              22 февраля, 2020
          Тип документа
              Կանոնադրություն
          Принимающее лицо
              Ученый совет
          Номер документа
              43/12
          Статус
              Работает
          «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժնի կանոնադրություն
- Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժինը /այուհետ՝ բաժին/ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի /այսուհետ՝ ԵՊՀ ԻՄ/ կառուցվածքային ստորաբաժանում է: 
- Բաժինը գործում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ ԵՊՀ ԻՄ-ի և սույն կանոնադրության հիման վրա: 
- Բաժինը սահմանված կարգով կարող է ունենալ պաշտոնաթուղթ (բլանկ), կլոր կնիք և անհատականացման այլ միջոցներ: 
- Սույն կանոնադրության մեջ փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև բաժնի վերակազմակերպումը կամ լուծարումն իրականացվում է ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի կողմից՝ մասնաճյուղի տնօրենի ներկայացմամբ: