Общая информация
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի կանոնադրություն
Սույն կանոնադրությամբ սահմանվում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետ` ԵՊՀ ԻՄ) կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի (այսուհետ` Բաժնի) գործունեության իրավական հիմքերը:
Սույն կանոնադրությունը մշակված է «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքների, ԵՊՀ և ԵՊՀ ԻՄ կանոնադրությունների, կրթության որակի բնագավառում ԵՊՀ ԻՄ-ի քաղաքականության, ԵՊՀ ԻՄ-ի ( 2016- 2020թթ) զարգացման ռազմավարական ծրագրի ու ներքին կարգապահական կանոնների հիման վրա:
Բաժինը ԵՊՀ ԻՄ-ի կառուցվածքային ստորաբաժանում է, որը համաձայն իր կանոնադրության ունի իրավունքներ և պարտականություններ:
Բաժինը ստեղծվում, վերակազմակերպվում կամ լուծարվում է ԵՊՀ ԻՄ տնօրենի հրամանով:
Բաժինն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՀՀ օրենսդրությամբ, ԵՊՀ և ԵՊՀ ԻՄ կանոնադրություններով, գիտական խորհրդի որոշումներով, տնօրենի հրամաններով ու սույն կանոնադրությամբ:
Բաժինը սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրները լուծելու նպատակով իր իրավասության սահմաններում համագործակցում է ԵՊՀ ԻՄ կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ։
Բաժինն ունի ԵՊՀ ԻՄ խորհրդանիշով ձևաթուղթ: