Общая информация
Дата
              29 апреля, 2023
          Тип документа
              Կարգ
          Принимающее лицо
              Ученый совет
          Номер документа
              66/5
          Статус
              Работает
          «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում դասալսումների անցկացման կարգ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում են «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում (այսուհետ` ԵՊՀ ԻՄ) դասալսումների (դասախոսությունների, սեմինար, գործնական և լաբորատոր պարապմունքների, բաց և ցուցադրական դասերի) նախապատրաստման, անցկացման, քննարկման և արդյունքների կիրառման սկզբունքները, նպատակները, խնդիրները և ընթացակարգը: 
- Կարգը մշակված է ՀՀ «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքների, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կանոնադրության, Կրթության որակի վերաբերյալ ԵՊՀ ԻՄ վերաբերյալ քաղաքականության, ԵՊՀ ԻՄ ֆակուլտետների կանոնադրությունների և ԵՊՀ ԻՄ ամբիոնների կանոնակարգերի հիման վրա: