Общая информация
Дата
27 января, 2017
Тип документа
Կանոնադրություն
Принимающее лицо
Ученый совет
Статус
Работает
Heading image
Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի կանոնադրություն

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն կանոնադրությունը ‹‹ԵՊՀ›› հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության հիմնադրույթներին համապատասխանսահմանում է մասնաճյուղի բնական գիտությունների (ԲԳ) ֆակուլտետի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի կառուցվածքը, գործառույթները, կառավարումը, ամբիոնի ստեղծման պրոֆեսորադասախոսական կազմի ձևավորման, վերակազմավորման և լուծարման սկզբունքները: 

  2. Ամբիոնը մասնաճյուղի ֆակուլտետի կառուցվածքային հիմնական ուսումնագիտական ստորաբաժանումն է, որը միավորում է մասնագիտական ընդհանրություն ունեցող գիտամանկավարժական կազմը, կազմակերպում և իրականացնում է ուսումնական գործընթաց, ուսումնամեթոդական, հետազոտական և կազմակերպչական աշխատանքներ, բարձրորակ մասնագետների և գիտամանկավարժական կադրերի պատրաստում, նրանց որակավորման բարձրացման և վերաորակավորման գործընթացներ:

  3. Ամբիոնի ստեղծման, վերակազմավորման և լուծարման մասին որոշումները, կառուցվածքը, իրավասությունները և գործունեության սկզբունքները կարգավորվում են ԵՊՀ ԻՄ-ի, ԲԳ ֆակուլտետի կանոնադրություններով և սույն կանոնադրությամբ:

©2025 Все права защищены.