Общая информация
Дата
27 января, 2017
Тип документа
Կանոնադրություն
Принимающее лицо
Ученый совет
Статус
Работает
Heading image
Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի կանոնադրություն

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

  1. Սույն կանոնադրությունը ‹‹ԵՊՀ›› հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության հիմնադրույթներին համապատասխան սահմանում է մասնաճյուղի Տնտեսագիտության ֆակուլտետի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի կառուցվածքը, գործառույթները, կառավարումը, ամբիոնի ստեղծման պրոֆեսորադասախոսական կազմի ձևավորման, վերակազմավորման և լուծարման սկզբունքները: 

  2. Ամբիոնը մասնաճյուղի ֆակուլտետի կառուցվածքային հիմնական ուսումնագիտական ստորաբաժանումն է, որը միավորում է մասնագիտական ընդհանրություն ունեցող գիտամանկավարժական կազմը, կազմակերպում և իրականացնում է ուսումնական գործընթաց, ուսումնամեթոդական, հետազոտական և կազմակերպչական աշխատանքներ, բարձրորակ մասնագետների և գիտամանկավարժական կադրերի պատրաստում, նրանց որակավորման բարձրացման և վերաորակավորման գործընթացներ: 

  3. Ամբիոնի ստեղծման, վերակազմավորման և լուծարման մասին որոշումները, կառուցվածքը, իրավասությունները և գործունեության սկզբունքները կարգավորվում են ԵՊՀ ԻՄ-ի, Տնտեսագիտության ֆակուլտետի կանոնադրություններով և սույն կանոնադրությամբ:

©2025 Все права защищены.