Общая информация
Дата
30 май, 2025
Тип документа
Աշխատակարգ
Принимающее лицо
Ученый совет
Номер документа
81/1
Статус
Работает
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի աշխատակարգ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգը սահմանում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետ՝ ԵՊՀ ԻՄ) գիտական խորհրդի (այսուհետ՝ գիտական խորհուրդ) կազմի իրավասությունը, ձևավորման ու գործունեության կարգը, նիստերի նախապատրաստման, անցկացման ու որոշումների ընդունման ընթացակարգը։
2. Սույն աշխատակարգում փոփոխություններն ու լրացումները կատարվում են գիտա կան խորհրդի կողմից։