Общая информация
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի նախկին պաշտոնակատար, ֆ․մ․գ․թ․, դոցենտ Մանվել Զաքարյանի 2023-2024 ուստարվա գործունեությունը բավարար գնահատելու մասին
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության 23-րդ կետի 11-րդ ենթակետով և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի աշխատակարգի 4-րդ կետի 11-րդ ենթակետով՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը որոշում է.
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, ֆ․մ․գ․թ․, դոցենտ Մանվել Զաքարյանի 2023-2024 ուստարվա գործունեությունը գնահատել բավարար։
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի պարտականությունները կատարող Ա․ Ց․ Դավթյանի 2023-2024 ուստարվա հաշվետվությունն ըստ ԵՊՀ ԻՄ 2022-2026թթ․ ռազմավարական ծրագրի հարցի վերաբերյալ հաղորդումն ընդունել ի գիտություն։