Общая информация
Дата
12 мая, 2012
Тип документа
Աշխատակարգ
Принимающее лицо
Ученый совет
Статус
Работает
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի մրցութային մշտական հանձնաժողովի աշխատակարգ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի մրցույթային հանձնաժողովը (սյսուհետ՝ հանձնաժողով) իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ԵՊՀ ԻՄ կանոնադրությանը, ԵՊՀ ԻՄ ներքին իրավական ակտերին և սույն աշխատակարգին համապատասխան;
Հանձնաժողովի գործունեության նպատակն իր կանոնակարգման ոլորտի հարցերի ուսումնասիրումը և դրանց վերաբերյալ եզրակացությունը գիտական խորհրդին ներկայացնելն է;
Հանձնաժողովն իր ոլորտին վերաբերող հարցերը քննարկում է ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի և/կամ տնօրենի հանձնարարությամբ։
Հանձնաժողովի գործունեության ժամկետի և կազմի հաստատումը, ինչպես նաև դրանց փոփոխություններն իրականացվում է ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի կողմից։