Общая информация
ԵՊՀ ԻՄ oտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, Քրիստինե Դադյանին ԵՊՀ գիտական խորհրդում դոցենտի գիտական կոչում ստանալու համար երաշխավորելու և միջնորդելու մասին
Հաշվի առնելով, որ ԵՊՀ ԻՄ oտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, Քրիստինե Դադյանի գիտամանկավարժական գործունեության տվյալները լիովին համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հուլիսի 9-ի N 615 որոշմամբ հաստատված ‹‹Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու մասին կարգ››-ի 5-րդ՝ ‹‹Դոցենտի գիտական կոչում կարող է շնորհելը›› կետի 2)-րդ ենթակետին, ինչպես կարգի 7-րդ կետում նշված նորմատիվային փաստաթղթերի պահանջներին, ղեկավարվելով ‹‹Երևանի պետական համալսարան›› հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության 23-րդ կետի 20-րդ ենթակետով և ‹‹Երևանի պետական համալսարան›› հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի աշխատակարգի 4-րդ կետի 20-րդ ենթակետով՝ ‹‹Երևանի պետական համալսարան›› հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը որոշում է.
1. Երաշխավորել ‹‹Երևանի պետական համալսարան›› հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի oտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Քրիստինե Դադյանին դոցենտի գիտական կոչում ստանալու համար:
2. Միջնորդել ԵՊՀ գիտական խորհրդին՝ ԵՊՀ ԻՄ oտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Քրիստինե Դադյանին շնորհել դոցենտի գիտական կոչում և համապատասխան առաջարկով դիմել ՀՀ ԲՈԿ: