- Главная
- «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում հետազոտական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով հայտարարվում է հետազոտական թեմաների հայտերի ներբուհական մրցույթ
Հետազոտական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով հետազոտական թեմաների հայտերի ներբուհական մրցույթը անցկացվում է՝ համաձայն ‹‹Երևանի պետական համալսարան›› հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտխորհրդի 2025թ․ սեպտեմբերի 27-ի թիվ 83/3 որոշման։
ԵՊՀ ԻՄ-ը թեմատիկ ֆինանսավորման շրջանակներում Տավուշի մարզի զարգացման ուղղությամբ հետազոտությունների իրականացման համար միանվագ դրամաշնորհներ կտրամադրի անհատների և գիտաուսումնական խմբերի նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված Թեմաներին:
Դրամաշնորհների մրցույթին կարող են ներկայացվել կոլեկտիվ կամ անհատական հայտեր, որոնք պատրաստվել են ԵՊՀ ԻՄ հաստիքային աշխատակիցների կողմից` պայմանով, որ ղեկավարը և նախագծի ենթադրվող բոլոր կատարողների առնվազն 50 տոկոսը ԵՊՀ ԻՄ աշխատակիցները և ուսանողներն են: Յուրաքանչյուր նախագծում պետք է լինի ԵՊՀ ԻՄ առնվազն մեկ ուսանող։
Հայտը ներկայացնում է Խմբի ղեկավարը՝ մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։