Общая информация
Дата
09 октября, 2025
Тип документа
Որոշում
Принимающее лицо
Ученый совет
Номер документа
83 / 5
Статус
Работает
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի տրամադրած միջոցների հաշվին «ԵՊՀ Արվեստանոց» ծրագրի շրջանակներում Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների համար 20 արտամրցութային անվանական կրթաթոշակ սահմանելու մասին
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության 23-րդ կետի 8-րդ ենթակետով, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի աշխատակարգի 4-րդ կետի 8-րդ ենթակետով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը որոշում է.
1. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի տրամադրած միջոցների հաշվին «ԵՊՀ Արվեստանոց» ծրագրի շրջանակներում Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների համար սահմանել 20 արտամրցութային անվանական կրթաթոշակ,
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրամանագրման պահից։