Общая информация
Дата
11 декабря, 2025
Тип документа
Կանոնակարգ
Принимающее лицо
Ученый совет
Номер документа
84/4
Статус
Работает
Կանոնակարգ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի
1. Սույն կանոնակարգը սահմանում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետ՝ ԵՊՀ ԻՄ) հումանիտար գիտությունների ֆակուլտետի (այսուհետ՝ ֆակուլտետ) գործունեության իրավական հիմքերը: 2. Ֆակուլտետը ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման օրինակելի կանոնակարգի (այսուհետ՝ օրինակելի կանոնակարգ) հիման վրա մշակում և ֆակուլտետի գիտական խորհրդում ընդունում է ֆակուլտետի կանոնակարգը, ներկայացնում ԵՊՀ ԻՄ գիտական խորհուրդ՝ հաստատման։ 3. Սույն կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարվում են սույն կանոնակարգի 2- րդ կետով սահմանված կարգով։ 4. Ֆակուլտետի կանոնակարգի և օրինակելի կանոնակարգի դրույթների միջև հակասություն առաջանալու դեպքում գործում են օրինակելի կանոնակարգի դրույթները: