Общая информация
Дата
11 декабря, 2025
Тип документа
Կանոնադրություն
Принимающее лицо
Ученый совет
Номер документа
84 / 6
Статус
Работает
Կանոնադրություն «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գրադարանի
1. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետ՝ ԵՊՀ ԻՄ) գրադարանը ԵՊՀ ԻՄ կառուցվածքային ստորաբաժանում է։ 2. Գրադարանն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, ԵՊՀ և ԵՊՀ ԻՄ կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Գրադարանի լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերով։ 3. Գրադարանի հաստիքացուցակը հաստատվում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից ԵՊՀ ԻՄ տնօրենի ներկայացմամբ։ 4. Գրադարանը սահմանված կարգով կարող է ունենալ պաշտոնաթուղթ (բլանկ), կնիք և անհատականացման այլ միջոցներ։