Общая информация
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ֆինանսական գործունեության մշտադիտարկման և գնահատման կարգ
1․ Սույն կարգով սահմանվում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետ ԵՊՀ ԻՄ կամ Մասնաճյուղ) ֆինանսական գործունեության մշտադիտարկման և գնահատման իրականացման նպատակը և խնդիրները, մեթոդաբանությունը և մեթոդները, ֆինանսական փաստաթղթերի հաշվառման և արխվացման, հաշվետվողականության և թափանցիկության ապահովման, ինչպես նաև մշտադիտարկման և գնահատման գործընթացների իրականացման մասնակիցների պատասխանատվությունների շրջանակը:
2. Սույն կարգը մշակվել է Երևանի պետական համալսարանի և ԵՊՀ ԻՄ կանոնադրությունների, ԵՊՀ ԻՄ Ֆինանսական ռեսուրսների կառավարման բաժնի և Մասնաճյուղի մյուս ներքին կանոնակարգերի հիման վրա:
3. Կարգում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել ԵՊՀ ԻՄ տնօրենի, Ֆինասնական ռեսուրսների կառավարման բաժնի, վարչական և ուսումնական ստորաբաժանումների առաջարկություններով՝ Մասնաճյուղի գիտական խորհրդի որոշմամբ: