- Главная
- 2025-26 ուստարվա 2-րդ կիսամյակի առկա ուսուցման դասերը կմեկնարկեն ս.թ. փետրվարի 3-ից
Սիրելի՛ համալսարանականներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2025-2026 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի առկա ուսուցման դասերը կսկսվեն 2026 թ. փետրվարի 3-ից, իսկ հեռակա ուսուցման դասերը՝ մարտի 10-ից:
Առկա ուսուցման քննաշրջանն իրականացվել է 2026 թ. հունվարի 7-24-ը: Առկա ուսուցման համակարգի ուսանողներն իրենց պարտքերը հնարավորություն կունենան մարելու ս.թ. փետրվարի 3-10-ը (1-ին լուծարքային շրջան) և նույն ամսվա 18-26-ը (2-րդ լուծարքային շրջան) ընկած ժամանակահատվածներում:
Հեռակա ուսուցման քննաշրջանը կիրականացվի 2026 թ. փետրվարի 10-28-ը: Հեռակա ուսուցման համակարգի ուսանողներն իրենց պարտքերը հնարավորություն կունենան մարելու մարտի 10-17-ը (1-ին լուծարքային շրջան) և մարտի 25-ից ապրիլի 2-ը (2-րդ լուծարքային շրջան) ընկած ժամանակահատվածներում:
2025-26 ուստարվա 2-րդ կիսամյակի առկա ուսուցման դասացուցակները տեղադրված են ԵՊՀ ԻՄ պաշտոնական կայքէջում՝ ըստ ֆակուլտետների.
Բոլորիս մաղթում ենք հաջող և արդյունավետ ուսումնական գործընթաց: