Общая информация
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի ընտրության արդյունքները հաստատելու մաս
Ղեկավարվելով ‹‹Երևանի պետական համալսարան›› հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության 23-րդ կետի 10)-րդ ենթակետով և ‹‹Երևանի պետական համալսարան›› հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի աշխատակարգի 4- րդ կետի 10)-րդ ենթակետով, ինչպես նաև հիմք ընդունելով ‹‹Երևանի պետական համալսարան›› հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի 2016թ. մայիսի 27-ի նիստում հաստատված «‹‹Երևանի պետական համալսարան›› հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի» 26-րդ և 27-րդ կետերը ու փակ, գաղտնի քվեարկության արդյունքների վերաբերյալ հաշվիչ հանձնաժողովի թիվ 1 արձանագրությունը՝ ‹‹Երևանի պետական համալսարան›› հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել ‹‹Երևանի պետական համալսարան›› հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի նիստում ձևավորված հաշվիչ հանձնաժողովի կողմից ներկայացված ֆակուլտետների դեկանների ընտրության քվեարկության արդյունքների վերաբերյալ թիվ 1 արձանագրությունը։
2. Փակ (գաղտնի) քվեարկության արդյունքներով (կողմ՝ 26, դեմ՝ 1, անվավեր՝ 0) Նաթելլա Սերոժի Գրիգորյանին ընտրված համարել Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնում՝ 5 (հինգ) տարի ժամկետով։
3. Սույն որոշումը և ընտրության վերաբերյալ փաստաթղթային փաթեթները ներկայացնել ‹‹Երևանի պետական համալսարան›› հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենին՝ ընտրված դեկանների հետ սահմանված կարգով աշխատանքային պայմանագրեր կնքելու համար։
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։