Общая информация
Дата
10 февраля, 2026
Тип документа
Ծրագիր
Принимающее лицо
Ученый совет
Статус
Работает
Heading image
ԵՊՀ ԻՄ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 5-ԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ /2026-2031թթ․/

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կրթական և գիտական ոլորտների բարեփոխումների առաջնահերթությունները, ինչպես նաև ԵՊՀ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առաքելությունն ու 2025-30թթ․ զարգացման ռազմավարարական ծրագիրը, Տնտեսագիտության ֆակուլտետում առաջիկա 5 տարիներին նպատակահարմար է իրականացնել հետևյալ գործընթացները․ 

1. Դիմորդների հետ տարվող աշխատանքներ 

1․1 Ավելացնել Տավուշի և հարակից մարզերի հանրակրթական դպրոցներ ու քոլեջներ այցերի քանակը՝ ընդգրկելով ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հեղինակավոր ներկայացուցիչների և ուսանողների, ովքեր կներկայացնեն գործող կրթական ծրագրերի առավելությունները, աշխատանքի հնարավորությունները, ինչպես նաև ֆակուլտետի լավագույն շրջանավարտների գրանցած հաջողություններն իրենց աշխատանքի վայրերում: 

1․2 Համագործակցելով ՈՒՄՎ-ի հետ շարունակել կազմակերպել աշակերտների այցեր ֆակուլտետ, որի ընթացքում նրանք կունկնդրեն բարձր որակավորմամբ մասնագետների մասնագիտական դասընթացների ակնարկային դասախոսություններ և կծանոթանան ֆակուլտետի նյութատեխնիկական բազայի, իրականացվող աշխատանքների և ուսանողական կառույցների հետ։

©2026 Все права защищены.