- Главная
- «Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Լե Մանի համալսարան, Ֆրանսիա
Հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Էրազմուս + միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանիև Լորենի համալսարանի Մին Նանսի (Ֆրանսիա) դպրոցիմիջև կնքված պայմանագրով նախատեսվում են մագիստրատուրայի ուսանողների համար շարժունություններ՝ 2026-2027 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու / պրակտիկա անցնելու նպատակով:
Ֆրանսերենի / անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե` h.mkrtchyan@ysu.am. նամակի վերնագրում անհրաժեշտ է նշել Erasmus+, Mines Nancy):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2026 թ. մարտի 2-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն կամ ֆրանսերեն՝ PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով (ներառյալ՝ լուսանկար),
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր (թարգմանված և հաստատված Միջազգային կապերի բաժնի կողմից),
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies KA171) https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/learning-agreement_en)
7. ֆրանսերենի / անգլերենի իմացությունը հաստատող վկայական:
Օտար լեզվով դասընթացների ցանկը՝ https://www.joinminesnancy.com/course-catalogue