Հարգելի՛ ուսանողներ, Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ՝ 2026-2027 նոր ուսումանական տարվա համար:

Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով (ՀԿՀ կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը)՝ խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։

Մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» և «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրերով  վճարովի համակարգում 2026 թ. սեպտեմբերից 1-ին կուրսում սովորող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ:

Կրթաթոշակային ծրագրի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, սիրիահայ և լիբանանահայ ուսանողները, ինչպես նաև  Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողները, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 15, 3, 7 կամ 75 միավոր է:

Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել կրթաթոշակի առցանց հայտը՝ https://apply.aef.am/:

Մրցույթն անցկացվում է մարտի 2-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ:

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել Հայ կրթական հիմնարկության էլեկտրոնային հասցեին (aef@aef.am) կամ զանգահարել (+374) 11 53 14 85 հեռախոսահամարով:

Опубликовать материал
©2026 Все права защищены.