- Главная
- Անվճար ուսումնական ծրագիր «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» և «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերի ուսանողների համար
«Մատենա» բիզնես դպրոցը և Դիլիջանի միջազգային դպրոցը հրավիրում են «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» և «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերի 3-րդ և բարձր կուրսերի ուսանողներին (18-25 տարեկան) մասնակցելու «Be the future» ծրագրին:
«Be the future» ծրագիրը նրանց համար է, ովքեր չեն վախենում իրական մարտահրավերներից և երազում են կառուցել կարիերա ֆինանսների ոլորտում:
Գրանցման համար մինչև ս.թ. մայիսի 10-ը լրացրե՛ք դիմումը՝անցնելով հետևյալ հղումով՝ https://uwc.vcv.ru/r/be-the-future:
Մինչև հունիսի 10-ը անցե՛ք առցանց թեստ և ցու՛յց տվեք ձեր հմտությունները՝ իրական բիզնես խնդիրներ լուծելու համար:
Հունիսի 27-ից հուլիսի 4-ը անցկացրե՛ք շաբաթը UWC Dilijan-ի համալսարանական համալիրում, սովորե՛ք և ձե՛ռք բերեք փորձ ֆինանսական ոլորտի առաջատար մասնագետներից:
Մանրամասների համար կարող եք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ bethefuture@scholae-mundi.org: