Образовательные програм:
Ռուսերեն և գրականություն
Тип:
Бакалавр
Учебный год программы:
2023/2024
Форма обучения:
Полная занятость
Кредит:
3
Номер:
0305/B23
1-ին
30/15/0
2 ժամ/շաբ.
Описание
Ներկայացնել գրականագիտական հիմնական հասկացությունները, գրականության կապը արվեստի մյուս տեսակների հետ, գրականության զարգացման օրինաչափությունները, լեզվաարտահայտչական միջոցները, տաղաչափական հիմնական հասկացությունները, գրական գործընթացի տարրերը (գրական ժանրեր, սեռեր, ուղղություններ):
Цель курса
Ներկայացնել գրականագիտական հիմնական հասկացությունները, գրականության կապը արվեստի մյուս տեսակների հետ, գրականության զարգացման օրինաչափությունները, լեզվաարտահայտչական միջոցները, տաղաչափական հիմնական հասկացությունները, գրական գործընթացի տարրերը (գրական ժանրեր, սեռեր, ուղղություններ):
Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.նկարագրելու գրականագիտության բաժինների փոխադարձ կապը, գրականության և արվեստի մյուս տեսակների առնչությունները,
2.բացատրելու գրական ժանրերի տարբերակման սկզբունքները,
3.նկարագրելու գրականության լեզվաարտահայտչական միջոցները, տաղաչափական համակարգերի առանձնահատկությունները,
4.բացատրելու գրականագիտական հիմնական հասկացությունները։

բ. գործնական մասնագիտական կարողություններ
1.տարբերակելու գրական ստեղծագործությունների կառուցվածքային և ժանրային առանձնահատ-կությունները,
2.վերլուծելու գրական երկերը լեզվական, տաղաչափական սկզբունքների տեսանկյունից,
3.գործնականում իրականացնելու գրականագիտական ուսումնասիրություններ։

գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
1.հավաքելու և համակարգելու գրականագիտական հասկացությունների վերաբերյալ տվյալները,
2.մեկնաբանելու գրական երկի տարբեր մակարդակների (կառուցվածքային, լեզվական, տաղաչափական, սյուժետային) վերլուծության սկզբունքները:

Стили и методы преподавания и обучения
1.դասախոսություն,
2.սեմինար պարապմունքներ և քննարկումներ.
3.գրական երկերի լեզվական, տաղաչափական և ժանրային վերլուծություններ։
Методы и критерии оценки
1-ին ընթացիկ քննություն. բանավոր հարցում. առավելագույնը 4 միավոր:
2-րդ ընթացիկ քննություն. բանավոր հարցում. առավելագույնը 5 միավոր:
Ընթացիկ ստուգումներ. (տարբեր առաջադրանքներ)՝ առավելագույնը 8 միավոր:
Մասնակցության միավոր. առավելագույնը 3 միավոր:
Основная часть курса
Թեմա 1. Գրականագիտությունը և նրա բաժինները։ Թեմա 2. Գրականությունն արվեստների համակարգում։ Թեմա 3. Գեղարվեստական պատկեր, նրա տեսակները: Թեմա 4. Գրական երկի բովանդակության և ձևի միասնությունը։ Թեմա 5. Գեղարվեստական լեզվի առանձնահատկու-թյունները։ Թեմա 5. Գրական երկի թեման և թեմատիկան: Թեմա 6. Գրական երկի կոմպոզիցիան, սյուժեն և ֆաբուլան: Թեմա 7. Չափածո երկի կառուցվածքը. տաղաչափական համակարգեր։ Թեմա 8. Գրական սեռեր և ժանրեր։ Թեմա 9. Գրական մեթոդներ, ուղղություններ, հոսանքներ։
Список основной литературы
  • Ջրբաշյան Էդ., Գրականագիտության ներածություն, Եր., 2011:
  • Ավետիսյան Զ., Գրականության տեսություն, Եր., 1998:
  • Ուելլեք Ռ., Օ.Ուորրեն, Գրականության տեսություն, Եր., 2008:
  • Գրականության տեսության արդի խնդիրներ, Եր., 2016:
  • В.Е.Хализев, Теория литературы, Москва, 2005.
©2026 Все права защищены.