2026 թ. նոյեմբերի 11-ին ԵՊՀ ԻՄ դահլիճում տեղի ունեցավ համերգ՝ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ: Մշակութային այս գեղեցիկ նախաձեռնությունն Իջևանում իրականացվում է երկրորդ անգամ:

Համերգային ծրագրով հանդես եկան ԵՊՀ երգչախումբը, «YSU Band»-ը և ԵՊՀ աղջիկների պարային համույթը՝ ներկայացնելով երաժշտական և պարային գեղեցիկ կատարումներ։

Համերգը մասնաճյուղի ուսանողներին, դասախոսներին և ներկաներին հնարավորություն ընձեռեց վայելելու համալսարանական մշակութային կյանքի բազմազանությունն ու տաղանդավոր կատարողների արվեստը։

ԵՊՀ ԻՄ ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից շնորհակալություն ենք հայտնում ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնին, բոլոր կատարողներին և կազմակերպիչներին՝ գեղեցիկ նախաձեռնության և մշակութային համագործակցության համար։
 

Опубликовать материал
©2026 Все права защищены.