2026 թ. նոյեմբերի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին ՆԳՆ փրկարարական ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի աշխատակիցները՝ ավագ հրահանգիչներ, կապիտան Տիգրան Ադամյանը և լեյտենանտ Արազ Բաղդասարյանը:

Այցելության նպատակը ԵՊՀ ԻՄ ուսանողների համար հրդեհային անվտանգության և արտակարգ իրավիճակներում ճիշտ վարքականոնների վերաբերյալ իրազեկման միջոցառում իրականացնելն էր:

Հանդիպում-քննարկմանը մասնակցեցին ԵՊՀ ԻՄ քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ Գ. Գուլակյանը, բուհի աշխատակիցներ և տարբեր մասնագիտությունների ուսանողներ:

«Անվտանգ տարի փրկարարի հետ» և «Գիտելիք, պատասխանատվություն, պատրաստվածություն» կարգախոսներով միջոցառումը նվիրված էր հանրային անվտանգության այնպիսի կարևորագույն ուղղությունների, ինչպիսիք են անվտանգության մշակույթի ձևավորումը, աղետների ռիսկի նվազեցումը, բնակչության պատրաստվածության բարձրացումը և արտակարգ իրավիճակներում ճիշտ վարքականոնների ձևավորումը:

Միջոցառումն ուղեկցվեց ակտիվ քննարկումով, որի ընթացքում ուսանողները ՆԳՆ փրկարարական ծառայության աշխատակիցներից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: 

Опубликовать материал
©2026 Все права защищены.